Ուշադրություն՝ օտարերկրացի աշխատակից ունեցող գործատուներին

Հարգելի՛ գործատուներ,

Եթե Դուք աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր ունեք օտարերկրացու հետ, որը մինչև 2022թ․ հուվարի 1-ը ▪️Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է աշխատանքի թույլտվություն և ▪️դրա հիմքով ՀՀ ոստիկանությունից ժամանակավոր կացության կարգավիճակ,

և ցանկանում եք շարունակել համագործակցությունը, ապա

սեպտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի տվյալ աշխատակցի համար workpermit.am հարթակի միջոցով ստեղծել «նոր գործ» և ներկայացնել աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի ստացման նոր հայտ (❗️այլևս հնարավոր չի լինի այդ օտարերկրացիներին գրանցել workpermit.am հարթակի՝ Գործող կարգավիճակներ բաժնում, որը նույն գործատուի մոտ աշխատանքային գործունեությունը շարունակելու դեպքում օտարերկրացուն հնարավորություն է տալիս օգտահաշվից ներկայացնելու կացության կարգավիճակի երկարաձգման դիմում)։

Տե՛ս ««Օտարերկրացիների մասին»օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» օրենք, ՀՕ 267֊Ն, Հոդված 21֊ի 3֊րդ մաս։

Ըստ թեգերի