Նորություններ

09
մար

Միգացիայի և քաղաքացիության ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբայնանը մարտի 9-ին մասնակցեց Միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD, Վիեննա) կողմից կազմակերպված «Return and Reintagration Facility/ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի» մասին վեբինարին։ 2022 թվականին ստեղծված Վերադարձի և վերաինտեգրման կառույցը ԵՄ վերադարձի քաղաքականության իրականացմանն աջակցելու գործիք է։ Ի թիվս այլ 11 երկրների՝ այն նաև իր գրասենյակն ունի Հայաստանում։  Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը օպերատիվ և ֆինանսական կարողություններ ունի՝ մշակելու և իրականացնելու ծրագրային հայեցակարգերը կոնկրետ գործողությունների մեջ: Վերադարձն ու վերաինտեգրումը  նաև Պրահյան գործընթացի 2022թ-ի նախարարական հռչակագրի գերակա ուղղություններից է՝ հզորացնելու ծագման երկրներում վերաինտեգրման տեղական կարողությունը։ Վեբինարի ընթացքում ներկայացվեց հայաստանյան փորձը վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ, խոսվեց ԵՄ անդամ երկրների կառավարությունների հետ ոլորտում արդյունավետ համագործակցության մասին, նաև քննարկվեցին կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես Վերաինտեգրման հարցերով համակարգման ֆորումը, աշխատակիցների կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք իրականացվում և նպաստում են Հայաստանում վերաիտեգրման ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։

 

 

Կարդալ ավելին
21
փետ

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը:

Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվեց գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Ա. Ղազարյանը ներկայացրեց նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում: ԵԽ գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:

Կողմերը քննարկեցին ԵԽ «Ներքին տեղահանության ծրագրի» նախագիծը:

Կարդալ ավելին
16
փետ

ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) կողմից կազմակերպվող վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 15-րդ հանդիպումն այսօր տեղի ունեցավ ոլորտի դերակատարների մասնակցությամբ:

Եռամսյակային ֆորումներին մասնակցում են ինչպես պետական հատվածի շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնակիցները քննարկում են Հայաստանի սահմաններից դուրս անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների կամավոր կամ հարկադիր վերադարձի միտումները, ամփոփում նախորդ եռամսյակում կատարած աշխատանքները: Այս ձևաչափը հնարավորություն է տալիս պարբերաբար փոխանակվել վերաինտեգրման գործող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններով և փորձառությամբ:

ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ միգրացիոն ծառայության և անձնագրային և վիզաների վարչության հիմքով նոր ձևավորված մարմնի գործառույթներն ու նպատակները: RRF Հայաստան ծրագիր, կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ՄՔԾ աշխատակազմի համար կազմակերպված դասընթացներն ու առաջիկա ծրագրերը: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի վերաինտեգրման ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց FrontEx-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրի մանրամասները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ:

ՄՔԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում վերադարձողների վերաբերյալ 2022թ․ տարեկան վիճակագրությունը, որն արդեն 5-րդ տարին է հավաքագրվում և ամփոփվում է ՄՔԾ-ի կողմից։ Վիճակագրության համաձայն, 2022թ. ընթացքում Հայաստան է վերադարձել և վերաինտեգրման ծրագրերին, այդ թվում՝ ՄՔԾ կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրին դիմել 828 քաղաքացի։ Քանի որ ոլորտում իրականացվող ծրագրերի մեծ մասն աջակցում է կամավոր վերադարձին, ուստի վերադարձողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես կամավոր վերադարձողները։ 2019թ․ գրանցվել են վերադարձի ամենաբարձր ցուցանիշները, այնուհետև կտրուկ անկում է արձանագրվել հաջորդ բոլոր՝ 2020, 2021 և 2022թթ․-ի համար։ Նման միտումը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած սահմանափակումներով և դրանց հետևանքներով, այնպես էլ մի շարք այլ գործոններով։

Ֆորումին մասնակցեցին նաև Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև «Միգրացիայի միջազգային կազմակերպության» Հայաստանի առաքելության, Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD), «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need) ներկայացուցիչները: 

 

Կարդալ ավելին
02
փետ

2022 թ-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Հայաստանի միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։

Ներկայում երկու գերատեսչությունների վերակազմավորման անցումային փուլն է. հանրային ծառայությունների մատուցումը քաղաքացիներին և օտարերկրացիներին շարունակվում է առանց փոփոխությունների:

Սույն կայքի հանրային հասանելիությունը պահպանվում է, քանի որ կայքի բովանդակությունը պարունակում է օգտակար տեղեկություններ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքէջը մշակման փուլում է:

Ծառայությունների մատուցման, ինչպես նաև մարմնի գործառույթների ոլորտում փոփոխությունների մասին ժամանակին կապահովվի պատշաճ հանրային իրազեկում:

Կարդալ ավելին
18
հուն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային:

Արմեն Ղազարյանը ներկայացրեց ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվեց միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնեց, որ առաջնահերթությունների ցանկում են գործընթացների թվայնացումը, ծառայությունների մատուցման որակի բարելավումը և նոր ձևավորված մարմնի գործառույթների և վարչարարության օպտիմալացումը:

Կողմերը քննարկեցին նաև համագործակցության շարունակականությունը: ՄՔՄՄԿ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցությունը սահմանների կառավարմանն ու միգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում, ինչպես նաև տեխնիկական վերազինման և փորձագիտական աջակցության տեսքով:

Կարդալ ավելին
12
դեկ

Էստոնիայի ներքին գործերի նախարարության մանդատի և գործունեության հետ կապված հարցերին ծանոթանալու նպատակով, «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների համար 2022թ. դեկտեմբերի 4-9–ը կազմակերպվել էր փորձի փոխանակման այց։


Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարություններից, Միգրացիոն ծառայությունից, Ոստիկանության շտաբից, ակադեմիայից և օպերատիվ կառավարման կենտրոնից։ Ուսումնական այցի հինգ օրերի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ինչպես Էստոնիայի ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ  նախարարության կազմում գործող մյուս մարմիններում։ Այսպես պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելել և տեղում ծանոթանալ Ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի,
Փրկարար դեպարտամենտի, Արագ արձագանքման կենտրոնի, ՆԳՆ ակադեմիայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին։


Ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կօգտագործվի ՀՀ-ում Ներքին գործերի նախարարության և դրա կազմում ներառվելիք երեք կառույցների՝ Ոստիկանության, Փրկարարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքում։

Կարդալ ավելին

Վիճակագրություն

Միգրացիոն ծառայությունը, որպես տեղեկատվություն տնօրինող, վիճակագրություն է գեներացնում և մշակում ապաստանի, փախստականների, ռեադմսիայի, ՌԴ մուտքի արգելքների ոլորտներում։ Ստորև ներկայացված մյուս վիճակագրական տվյալները ստացվում են գործընկեր կառույցներից։

Սահմանահատումների քանակը

2021 թ․
Մուտք
Ելք
Մնացորդ

Ռեադմիսիոն հայցերի թիվը

2021 թ․
Հաստատված
Չհաստատված
Ընդամենը

Ապաստանի դիմումների քանակը

2021 թ․
Հայցել է
Բավարարվել է
Մերժվել է

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Միգրացիոն ծառայությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ՝ միգրացիոն բնագավառում  հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Կարդալ ավելին

Օրենսդրություն

Միգրացիոն ծառայությունը օրենքով ստեղծված պետական մարմին է։ Այն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին է: Ծառայությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

Կարդալ ավելին