Վերադարձի և վերաինտեգրման ոլորտի ամփոփ նկարագիրը 2020 թ-ի համար

 

ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատվել է «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը», որի շրջանակներում  Միգրացիոն ծառայության  կողմից  իրականացվում  են  հետևյալ աշխատանքերը.

  • ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար
  • բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար:

Ծրագրի մեկնարկից ի վեր բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանալու համար քաղաքացիների կողմից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնցից այս պահի դրությամբ բավարարվել են 10-ը, շահառուները՝ Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են:

ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրներով զբաղվող կազմակեր­պություն­նե­րի ֆորումի հերթական՝ ութերորդ հանդիպումը անցկացրել է գրավոր փոխանակման փաստաթղթի ձևաչափով: Մասնավորապես, արձանագրության մեջ ամփոփվել է Ֆորումի անդամ կազմակերպություններից գրավոր էլեկտրոնային եղանակով հավաքագրված տեղեկատվությունը: Արձանագրության մեջ, բացի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի ներկայացումից, ամփոփվել են ֆորումի անդամ հանդիսացող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում 2020 թ. առաջին կիսամյակում տեղի ունեցած զարգացումներն ու փոփոխությունները:

Ծառայությունն ակտիվորեն մասնակցել է միգրացիայի հարցերով միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` հետընդունման (ռեադմիսիայի) մասին մի շարք միջպետական համաձայնագրերի նախապատրաստման և կնքման գործընթացներին: 2013թ.-ի ապրիլի 19-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական  Միության միջև  առանց  թուլտվության  բնակվող անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  համաձայնագրի շրջանակներում 2020թ.-ի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Չեխիայի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության հետ կիրարկման երկկողմ համաձայնագրերը վավերացվել են։

Կիրարկման արձանագրությունների ստորագրման շուրջ քննարկումներն արդեն վերջնական փուլում են Լեհաստանի Հանրապետության, Լատվիայի և Լիտվայի հետ։

 Գերմանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի միգրացիոն հարցերով զբաղվող համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից ստացված հայցերի վարման ամբողջ գործընթացն    տեղի է ունենում Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի (ՌՀԿԷՀ) միջոցով։ 2020թ-ին ԵՄ անդամ երկրներից համակարգին միացել են նաև Ռումինիան և Իտալիան։

 

  • տեղական, միջազգային հասարակական կազմակերպությունների և պետական շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում դեռևս 2014թ-ից շահագործվող «Տունդարձ» ինտերնետային տեղեկատվական համակարգը նորացնելու, այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը թարմացնելու և այն հասանելի դարձնելու  օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիների համար: Համակարգի ստեղծման գործում Միգրացիոն ծառայությանն աջակցում է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագիրը։ Ներկայումս ավարտական փուլում են գտնվում կայքի հետ տարվող աշխատանքները:

 

2020թ-ի հունիսի 15-ից ի վեր, ՄԾ Վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները սահմանված կարգով ծառայություններ են մատուցում  ՀՀ արդարադատության նախարարության կողմից Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման կենտրոնում[1], որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն «մեկ պատուհանի» սկզբունքով ստանալ ՔԿԱԳ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ծառայություններ մատուցող պետական այլ հիմնարկների՝ այդ թվում Միգրացիոն ծառայության կողմից մատուցվող ծառայություններ:

 

 

[1] Կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թվական մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 63-րդ կետի համաձայն:

Ըստ թեգերի