• (374) 060 275 014
  • migrationservice.sms@mta.gov.am
Migration Service Of Armenia
  • Հիմնական գործառույթներ
    • Ապաստանի համակարգ
    • Փախստականների ինտեգրում
    • Վերադարձ և վերաինտեգրում
    • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
    • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
    • Փաստաթղթեր
    • Գործընկերներ
    • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
    • Հաճախ տրվող հարցեր
    • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
    • Նոր ճանաչված փախստականներ
    • Դիմումների ձևեր
    • Հաճախ տրվող հարցեր
    • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
    • Օգտակար կոնտակտներ
    • Հետընդունում (ռեադմիսիա)
    • Փաստաթղթեր
    • Վերաինտեգրման ծրագրեր
    • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
    • Հաճախ տրվող հարցեր
    • Օգտակար հղումներ
    • Հաջողված պատմություններ
    • Գործատուների համար
    • ԵԱՏՄ քաղաքացիների համար
    • Փաստաթղթեր
    • Հաճախ տրվող հարցեր
    • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
    • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
    • Ընդհանուր տեղեկատվություն
    • Օրենսդրություն
    • Բնակարանային խնդիր
    • Իրավական ակտեր
    • Պետական ծրագրեր
    • Այլ կազմակերպություններ
    • Ապաստանի համակարգ
      • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
        • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
        • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
      • Փաստաթղթեր
      • Գործընկերներ
      • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
      • Հաճախ տրվող հարցեր
    • Փախստականների ինտեգրում
      • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
        • Ընդհանուր տեղեկատվություն
        • Օրենսդրություն
        • Բնակարանային խնդիր
      • Նոր ճանաչված փախստականներ
      • Դիմումների ձևեր
      • Հաճախ տրվող հարցեր
      • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
      • Օգտակար կոնտակտներ
    • Վերադարձ և վերաինտեգրում
      • Հետընդունում (ռեադմիսիա)
        • Իրավական ակտեր
      • Փաստաթղթեր
      • Վերաինտեգրման ծրագրեր
        • Պետական ծրագրեր
          • Ուղղորդիչ խորհրդատվություն
          • Բնակվարձի սուբսիդիա
        • Այլ կազմակերպություններ
      • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
      • Հաճախ տրվող հարցեր
      • Օգտակար հղումներ
      • Հաջողված պատմություններ
    • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
      • Գործատուների համար
      • ԵԱՏՄ քաղաքացիների համար
      • Փաստաթղթեր
      • Հաճախ տրվող հարցեր
  • Միգրացիոն ծառայություն
  • Միգրացիա
  • Ազգային ծրագրեր
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
Հիմնական գործառույթներ / Ապաստանի համակարգ / Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր

Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր

  • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
    • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
    • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
  • Փաստաթղթեր
  • Գործընկերներ
  • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
  • Հաճախ տրվող հարցեր

Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր

Հայաստանը, հիմնվելով համընդհանուր ճանաչում ստացած մարդու իրավունքների, միջազգայնորեն ընդունված նորմերի և ազգային օրենսդրության վրա, ապաստան (պաշտպանություն) է տրամադրում բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին և  քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել՝ համապատասխանաբար, իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը: Այդ հետապնդումները, ինչպես նաև այդպիսի հետապնդումների ենթարկվելու ողջամիտ հնարավորությունը, կարող են լուրջ սպառնալիք լինել նշված անձանց կյանքի և ազատությունների համար։ 
Իրենց քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում որոշակի պատճառներով հետապնդման ենթարկված անձանց միջազգային պաշտպանություն են տրամադրում աշխարհի ավելի քան 140 պետություններ, որոնք միացել են ՄԱԿ-ի՝ «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ-ի Ժնևի կոնվենցիային։
Կոնվենցիան ամրագրել է «փախստական» հասկացության սահմանումը, համաձայն որի «փախստական»  է համարվում այն անձը, ով ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության և քաղաքական հայացքների պատճառով հետապնդվելու հիմնավորված երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս և անկարող է կամ, նման երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր մշտական բնակության երկրից դուրս անկարող է կամ նման երկյուղի պատճառով չի ցանկանւմ վերադառնալ այնտեղ։
Հայաստանը 2008 թվականի նոյեմբերի 27-ին  ընդունել է ապաստանի ոլորտը կարգավորող «Փախստականների և ապաստանի մասին» ազգային օրենքը, որում՝ «փախստական» ճանաչվելու համար 1951 թվականի Կոնվենցիայով ամրագրված հինգ հիմքերի հետ մեկտեղ ամրագրվել են ևս հինգը՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, համատարած բռնություն, արտաքին հարձակում, ներքին հակամարտություններ, հասարակական կարգի լուրջ խախտումներ։                        
 Այսինքն, այն անձինք, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը վերջին հինգ հիմքերից որևէ մեկի պատճառով, Հայաստանում  պաշտպանություն հայցելու դեպքում կարող են նույնպես ճանաչվել փախստական և ստանալ ապաստան։
Ապաստանի հայցի քննարկման ողջ ժամանակահատվածում (3 ամիս, ևս 3 ամիս երկարաձգելու հնարավորությամբ) ապաստան հայցողները բնակեցվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (Կենտրոն): Կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում՝ կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար, նրանց տրամադրվում է դրամական օգնություն՝ ապաստանի դիմում ներկայացնողին (գլխավոր դիմումատուին)՝ 20.000 ՀՀ դրամ (մոտ 40$), իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ 15.000-ական (մոտ 30 $) դրամ: 
Կենտրոնում չտեղավորված ապաստան հայցողներին սնունդ կամ հիգիենայի պարագաներ չեն տրամադրվում։ 
Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվելուց և ապաստան ստանալուց հետո Կենտրոնում բնակվող ապաստան հայցողը  պարտավոր է ազատել սենյակը, իսկ դրամական օգնություն ստացողի դեպքում՝ օգնության տրամադրումը դադարեցվում է։ 
Հայաստանում ապաստան հայցողներն ու փախստական ճանաչվածները՝ պատշաճ փաստաթղթավորման դեպքում, ունեն Հայաստանի Հանրապետությունում  օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ, մասնավորապես՝ անվճար իրավաբանական օգնության, կրթության, բուժօգնության, սոցիալական ապահովության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ։
Ապաստան հայցողները և փախստականները շարժական գույքի ձեռքբերման, տեղափոխման և անշարժ գույքի վարձակալության հետ կապված, ինչպես նաև գույքային այլ իրավահարաբերություններում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված նույն իրավունքներից: 
Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները անշարժ գույքի ձեռքբերման և սեփականաշնորհման հետ կապված իրավահարաբերություններում օգտվում են օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված իրավունքներից:
Ապաստան հայցողներն ու փախստականները՝ օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրականացնելիս, պետք է հարգեն Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի քաղաքացիների և այլ անձանց օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները, պահպանեն հասարակական կարգը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
 

  • facebook
  • twitter
  • youtube
Emblem Footer logo

Միգրացիոն ծառայության նորություններին բաժանորդագրվելու համար ստորև նշե՛ք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմե՛ք ուղարկելու կոճակը։

Հիմնական գործառույթներ

  • Ապաստանի համակարգ
  • Փախստականների ինտեգրում
  • Վերադարձ և վերաինտեգրում
  • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում

Գլխավոր բաժիններ

  • Միգրացիոն ծառայություն
  • Միգրացիա
  • Ազգային ծրագրեր
  • Նորություններ
  • Հետադարձ կապ

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Միգրացիոն ծառայություն

  • Հասցե՝ Կ.Ուլնեցի 31/3, Երևան 0037, Հայաստան
  • Էլ.փոստ՝ migrationservice.sms@mta.gov.am
  • Հեռ. +374 60 275 014; +374 60 275 032
© POWERED BY FRIGATE STUDIO
  • Webmaster
  • Site Map