Հայկական ԽՍՀ վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեի հիմքի վրա 1990թ. դեկտեմբերին ձևավորվում է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Փախստականների հարցերի կոմիտեն
1992թ. փետրվարին ստեղծվում է ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը
1995թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունում ստեղծվում է Փախստականների և բնակչության տեղաշարժի վարչությունը
ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 21-ի թիվ 244 որոշմամբ ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը
ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 1898-Ն որոշմամբ ստեղծվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը
ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի թիվ 633-Ն որոշմամբ ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարությունը, որի կազմում ներառվում է Միգրացիոն գործակալությունը
ՀՀ նախագահի 2009թ. նոյեմբերի 18-ի ՆՀ-286-Ն հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարության համակարգում uտեղծվում է Միգրացիոն պետական ծառայությունը` որպեu նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին
2014 թվականից ծառայությունն ընդգրկված է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:
2016 թվականին Ծառայությունն ընդգրկվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ միգրացիոն բնագավառում հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Հիշեցում
Միգրացիոն ծառայությունը օրենքով ստեղծված պետական մարմին է։ Այն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին է: Ծառայությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա: