ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.4-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միգրացիոն ծառայությունը հայտարարում է մրցույթ Ծառայությունում փորձագետ ներգրավելու համար
Միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի փորձագետ
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
- Բաժնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակներում՝ նոր ծագած, ուսումնասիրության և վերլուծության կարիք ունեցող հանգամանքների կապակցությամբ տրամադրել ընդհանուր խորհրդատվություն ինչպես բաժնի աշխատակիցներին, այնպես էլ ապաստան հայցողներին և փախստականներին․
- ուսումնասիրել և վեր հանել ապաստան հայցողների և փախստականների այն հիմնական կարիքները, որոնք էապես կապված են ապաստանի ընթացակարգերի հասանելիության և նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության հետ․
- համակարգված ուսումնասիրության ճանապարհով իրականացնել առավել խոցելի խմբերի ժամանակին և արդյունավետ բացահայտումը և նրանց հետ տարվող աշխատանքների պլանավորումը.
- ներկայացնել առաջարկներ՝ խնդրո առարկա հանդիսացող ծառայությունների (կրթական, առողջապահական, սոցիալական հարցերով) հասանելիությանը նպաստող ծրագրերի մշակման վերաբերյալ․
- միջոցներ ձեռնարկել ապաստան հայցողների և փախստականների համար տեղեկատվության հասանելիությունը հեշտացնելու նպատակով առաջարկներ և ծրագրեր նախապատրաստելու և ներկայացնելու ուղղությամբ։
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 6 ամիս
Փորձագետի պարտականությունները՝
1. բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած աշխատանքները.
2. պահպանել համապատասխան մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.
3. պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները.
4. իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթություն
- գործառույթին առնչվող ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձառություն
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
- ռուսերենի ազատ տիրապետում։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 09.12.2022թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Կ. Ուլնեցու 31
հեռ. 060-275-012, Էլ. հասցե՝ migrationservice.sms@mta.gov.am
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- դիմում.
- գործառույթին առնչվող ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձառության մասին տեղեկանքի պատճենը.
- արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի.
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
- հայտարարություն ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին։
Ընտրություն կատարելու եղանակը.
դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
Հայտարարություն
Միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.3-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 22-1-22.3-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions/4983/view
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 22-1-22.4-Մ3-1)
քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հիմնական գործառույթներ.
- իրականացնում է միգրացիոն գործընթացների կարգավորման հարցերով օտարերկրյա պետությունների պետական մարմինների, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այդ ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հետ կապված աշխատանքները.
- մասնակցում է ռեադմիսիոն համաձայնագրերով նախատեսված իրավասու մարմնի համար սահմանված գործառույթների իրականացման աշխատանքներին.
- մասնակցում է վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման ռազմավարությունների մշակման աշխատանքներին.
- մասնակցում է վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացման աշխատանքներին.
- մասնակցում է ռեադմիսիոն հարցերով միջպետական համաձայնագրերի կնքման գործընթացներին, ինչպես նաև դրանց կիրարկման ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակմանը (պաշտոնի անձնագիրը կցվում է)։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
բարձրագույն կրթություն,
գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ լեզվաբանության կամ սոցիոլոգիայի կամ փաստաթղթավարության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ։
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը՝ մինչև 2023 թվականի մայիսի 5-ը ներառյալ:
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը` 13.01.2023թ.:
Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը՝ 175932 ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը՝ ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում Միգրացիոն ծառայության գլխավոր քարտուղարի անունով (ձևը կցվում է).
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների տիրապետումը հավաստող դիպլոմի(ների), վկայական(ների) պատճենները.
- աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
- համառոտ CV։
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Աշխատանքի վայրը` ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31
Հեռախոսահամարը` 060 275 013
Էլեկտրոնային փոստի հասցե` migrationservice.sms@mta.gov.am: