-
1
Ինչպե՞ս օրինական ճանապարհով բնակվել Եվրոպայում։
Եվրոպական որևէ երկրում օրինական բնակություն հաստատելու համար անւրաժեշտ է ստանալ ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ օտարերկրացիներին տրվում է հետևյալ հհիմքերով՝
- ընտանիքի վերամիավորում
- կրթություն
- աշխատանք
- ապաստան
-
2
Ինչո՞վ է աջակցում Միգրացիոն ծառայությունը Եվրոպա մեկնել ցանկացողներին։
Միգրացիոն ծառայությունը տրամադրում է խորհրդատվություն միգրացիոն գործընթացների վերաբերյալ։ Հարցերը կարող եք հղել ինչպես Ծառայության ֆեյսբուքյան էջի միջոցով, պաշտոնական էլ.փոստով, հեռախոսազանգով, այնպես էլ այցելելով մեզ՝ Ուլնեցի 31, ս. 306:
-
3
Ի՞նչ ծրագրեր կան վերադարձողների համար։
Վերադարձողների համար վերաինտեգրման ծրագրերն են իրականացնում ոլորտի մի շարք հասարակական և միջազգային կազմակերպություններ, յուրաքանչյուրն ըստ իր ժամանակացույցի։ Ուստի ընթացիկ ծրագրերի մասին տեղեկություններ ստանալու համար դիմեք ՄԾ «Մեկ պատուհան» ծառայություն կամ Վերադարձի և վերաինտեգրման բաժին կամ նայեք կայքի Վերաինտեգրման ծրագրեր > Այլ կազմակերպություններ ենթաբաժինը։
-
4
Ո՞վ է անօրինական միգրանտը։
Մուտքի թույլտվություն չունենալու, մուտքի պայմանները խախտելու կամ վիզայի ժամկետը լրանալու հետևանքով տարանցման և հյուրընկալող երկրում իրավական կարգավիճակ չունեցող անձը անօրինական միգրանտ է։
Ոլորտի մասնագետները հաճախ երևույթն անվանում են անկանոն միգրացիա, անձին՝ անկանոն միգրանտ։ -
5
Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում անօրինական միգրանտների դեմ։
Համապատասխան ժամկետներում երկիրը կամավոր կերոպվ և սեփական նախաձեռնությամբ չլքելու դեպքում տվյալ երկրի իշխանություններն իրավունք ունեն ուժ կիրառելու և հարկադիր վերադարձ կազմակերպելու։