-
1
Ինչպե՞ս գրանցվել կայքում, եթե գործատուն ֆիզիկական անձ է:
Խիստ նույնականացումը անցնելուց հետո անհրաժեշտ է համապատասխան մենյուից ընտրել «ֆիզիկական անձ» տողը և լրացնել հետևյալ դաշտերի տվյալները. ◦ Գործատուի ՀՎՀՀ-ը, ◦ Օգտատիրոջ էլ.փոստ (ֆիզիկական անձի էլ. փոստի հասցե), ◦ Օգտատիրոջ հեռախոսի համար, ◦ Գաղտնաբառ, ◦ Կրկնել գաղտնաբառը։ «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո Հարթակը ինքնաշխատ իրականացնում է խիստ նույնականացման արդյունքում նույնացված ՀԾՀ-ի և գրանցվողի կողմից լրացված ՀՎՀՀ-ի համադրում ՀՀ ՊԵԿ տվյալների շտեմարանում։ Համադրումը հաջողությամբ անցնելուց հետո՝ Հարթակը օգտատիրոջ էլ.փոստին ուղարկում է ինքնաշխատ նամակ, որը պարունակում է Հարթակում գրանցումը ավարտելու համար անհրաժեշտ հղում։ Էլ. փոստում առկա հղումով անցնելուց հետո Գործատուի գրանցումը համարվում է ավարտված։ -
2
Ի՞նչ է խիստ նույնականացումը։
Հարթակը հնարավորություն է ընձեռում անցնելու խիստ նույնականացման ընթացակարգը թե՛ նույնականացման քարտի և թե՛ բջջային քարտի միջոցով։Խիստ նույնականացման ընթացակարգը ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Նույնականացում» կոճակը։ Նույնականացման քարտով խիստ նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ համապատասխան ծրագրային ապահովումը և ունենալ քարտը ընթերցող սարք (առավել մանրամասն տե՛ս www.ekeng.am ), ապա Ձեր նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ և «նույնականացում» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում մուտքագրել նույնականացման քարտի գաղտնաբառը (Pin code): Բջջային նույնականացման տարբերակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է ունենալ ակտիվ SIM քարտ Mobile ID ծառայությամբ (առավել մանրամասն տե՛ս http://nikita.am/product/test ), «Նույնականացում» կոճակը սեղմելուց հետո մուտքագրել բջջային հեռախոսահամարը և բացված պատուհանում մուտքագրել հեռախոսին ստացված մեկանգամյա գաղտնաբառը։ -
3
Հնարավո՞ր է լիազորված անձի միջոցով գրանցել ընկերությունն ու օտարերկրացու աշխատանքի թույլտվության հայտը։
Հարթակում գրանցված ցանկացած Գործատու իրավաբանական անձի անունից Հարթակում գործողություններ կարող են իրականացնել Գործատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձինք։ -
4
Ինչպե՞ս գրանցվել, եթե գործատուն օտարերկրացի է։
Եթե Գործատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանում է օտարերկրացի, որը չունի ՀՀ նույնականացման քարտ կամ բջջային քարտով նույնականացվելու հնարավորություն, Գործատուի գրանցումը Հարթակում իրականացվում է թղթային տարբերակով՝ անհրաժեշտ տվյալները անձամբ Միգրացիոն ծառայություն ներկայացնելու միջոցով։ Հարթակում թղթային գրացման համար Միգրացիոն ծառայություն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները.
◦ Գործատուի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը, ՀԾՀ-ը և ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող փաստաթուղթը,
◦ Գործատու իրավաբանական անձի ՀՎՀՀ-ը,
◦ Գործատուի գործունեության փաստացի հասցե,
◦ Գործատուի էլ. փոստ (Գործատու իրավաբանական անձի պաշտոնական էլ. փոստի հասցե),
◦ Օգտատիրոջ էլ.փոստ (Գործատուի գործադիր մարմնի ղեկավարի էլ. փոստի հասցե),
◦ Գործատուի հեռախոսի համար,
◦ Օգտատիրոջ հեռախոսի համար։
◦ Նշում այն մասին, որ գրանցվողը համաձայնություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը Հարթակից իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում։
Նշված տվյալների հիմքով Միգրացիոն ծառայության համապատասխան աշխատակցի կողմից Գործատուի օգտահաշիվը ստեղծելուց հետո Հարթակը օգտատիրոջ էլ.փոստի ուղարկում է ինքնաշխատ նամակ, որը պարունակում է գրանցումը ավարտելու համար անհրաժեշտ հղում։ Նամակում առկա հղումով անցնելուց հետո օգտատիրոջը առաջարկվում է ստեղծել և կրկնել գաղտնաբառը, ինչից հետո գրանցումը համարվում է ավարտված։
-
5
Կարո՞ղ է նույն անձը երկու տարբեր ընկերությունների համար հայտեր վարել հարթակում։
close Ցանկացած ֆիզիկական անձ Հարթակում առկա իր օգտահաշվի միջոցով կարող է հանդես գալ որպես 2 և ավելի Գործատու իրավաբանական անձանաց գործադիր մարմնի ղեկավար կամ Գործատուի լիազորված ներկայացուցիչ։ Եթե ֆիզիկական անձը հանդիսանում է 2 և ավելի իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավար, 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ Գործատու իրավաբանական անձի գրանցումը իրականացվում է ֆիզիկական անձի օգտահաշվից հետևյալ քայլերի իրականացմամբ. Բացել Հիմնական մենյուն, ընտրել «Ընկերություններ» տողը, ինչից հետո բացված ենթամենյուում ընտրել «Ավելացնել ընկերություն» տողը։ Բացված պատուհանում ընտրել ավելացվող ընկերության տեսակը՝ «Իրավաբանական անձ» կամ «Ինքնուրույն հարկ վճարող» և մուտքագրել անհրաժեշտ տվյալները.
• Գործատու իրավաբանական անձի ՀՎՀՀ-ը,
• Գործատուի գործունեության փաստացի հասցե,
• Գործատուի էլ. փոստ (Գործատու իրավաբանական անձի պաշտոնական էլ. փոստ),
• Գործատուի հեռախոսահամար։ Տվյալները լրացնելուց հետո սեղմել «Հաստատել» կոճակը։ Հարթակը ինքնաշխատ իրականացնում է Հարթակում առկա օգտատիրոջ ՀԾՀ-ի և լրացված ՀՎՀՀ-ի համադրում ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում` ստուգելով արդյոք նշված ՀՎՀՀ ունեցող իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար նշված անձի ՀԾՀ-ը համընկնում է Օգտատիրոջ ՀԾՀ-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում համադրումը հաջողությամբ անցնելուց հետո նոր ավելացված ընկերության անվանումը հայտնվում է Հիմնական մենյուի «Ընկերություններ» ենթամենյուում։ Ընկերության (որի անունից անհրաժեշտ է Հարթակում գործողություն կատարել) ընտրությունը կատարելու համար անհրաժեշտ է բացել Հիմնական մենյուն, անցնել «Ընկերություններ ենթամենյու և բացված ցանկում մկնիկի կուրսորը տեղափոխել այն ընկերության անվանման վրա, որը ցանկանում եք ընտրել, և սեղմել մկնիկի ձախ կոճակը։
-
6
Որտեղի՞ց ստանալ աշխատանքային գործունեության հիրմքով ժամանակավոր կացության քարտը:
Անհրաժեշտ է մոտենալ Վ․ Սարգսյան 3 հասցեով՝ Միասնական գրասենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ -
7
Ինչպե՞ս գտնել աշխատանք այս կայքում:
Այս կայքի միջոցով հնարավոր չէ ծանոթանալ թափուր հաստիքների։ Այն օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ է։