• (374) 060 275 014
  • migrationservice.sms@mta.gov.am
Migration Service Of Armenia
  • Հիմնական գործառույթներ
    • Ապաստանի համակարգ
    • Փախստականների ինտեգրում
    • Վերադարձ և վերաինտեգրում
    • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
    • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
    • Փաստաթղթեր
    • Գործընկերներ
    • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
    • Հաճախ տրվող հարցեր
    • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
    • Նոր ճանաչված փախստականներ
    • Դիմումների ձևեր
    • Հաճախ տրվող հարցեր
    • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
    • Օգտակար կոնտակտներ
    • Հետընդունում (ռեադմիսիա)
    • Փաստաթղթեր
    • Վերաինտեգրման ծրագրեր
    • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
    • Հաճախ տրվող հարցեր
    • Օգտակար հղումներ
    • Հաջողված պատմություններ
    • Գործատուների համար
    • ԵԱՏՄ քաղաքացիների համար
    • Փաստաթղթեր
    • Հաճախ տրվող հարցեր
    • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
    • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
    • Ընդհանուր տեղեկատվություն
    • Օրենսդրություն
    • Բնակարանային խնդիր
    • Իրավական ակտեր
    • Պետական ծրագրեր
    • Այլ կազմակերպություններ
    • Ապաստանի համակարգ
      • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
        • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
        • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
      • Փաստաթղթեր
      • Գործընկերներ
      • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
      • Հաճախ տրվող հարցեր
    • Փախստականների ինտեգրում
      • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
        • Ընդհանուր տեղեկատվություն
        • Օրենսդրություն
        • Բնակարանային խնդիր
      • Նոր ճանաչված փախստականներ
      • Դիմումների ձևեր
      • Հաճախ տրվող հարցեր
      • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
      • Օգտակար կոնտակտներ
    • Վերադարձ և վերաինտեգրում
      • Հետընդունում (ռեադմիսիա)
        • Իրավական ակտեր
      • Փաստաթղթեր
      • Վերաինտեգրման ծրագրեր
        • Պետական ծրագրեր
          • Ուղղորդիչ խորհրդատվություն
          • Բնակվարձի սուբսիդիա
        • Այլ կազմակերպություններ
      • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
      • Հաճախ տրվող հարցեր
      • Օգտակար հղումներ
      • Հաջողված պատմություններ
    • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
      • Գործատուների համար
      • ԵԱՏՄ քաղաքացիների համար
      • Փաստաթղթեր
      • Հաճախ տրվող հարցեր
  • Միգրացիոն ծառայություն
  • Միգրացիա
  • Ազգային ծրագրեր
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
  • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
    • Ընդհանուր տեղեկատվություն
    • Օրենսդրություն
    • Բնակարանային խնդիր
  • Նոր ճանաչված փախստականներ
  • Դիմումների ձևեր
  • Հաճախ տրվող հարցեր
  • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
  • Օգտակար կոնտակտներ

Բնակարանային խնդիր

ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշմամբ հաստատված «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման» կարգով:
Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհվում են դրանցում 3 տարուց ավելի բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց:
2019 թ-ի հունիսիսն ամփոփված տվյալներով՝ Ադրբեջանից բռնագաղթված բնակարանային ապահովման կարիք ունեցող 882 ընտանիքներ կան Հայաստանում՝ 628-ը Երևան քաղաքում և 254-ը մարզերում։ 
Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված անձինք բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարության 1997թվականի օգոստոսի 9-ի N330 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածություն¬ների հատկացման կարգը»: Այդ որոշման համաձայն՝ բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումն իրականացվում է ըստ նրանց փաստացի բնակության վայրի` սոցիալական ծառայության տարածքային բաժիններում ՍԾՏԲ, բնակարանի կարիք ունենալու վերաբերյալ փախստականների կողմից ներկայացրած դիմումների հիման վրա: Ըստ ՍԾՏԲ-ների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ցուցակների, որոնք թարմացվել են 2019թ.մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ-ում բնակարանի կարիք ունեցող փախստականների թիվը կազմում է 2589 ընտանիք, որից 1070-ը Երևանում, իսկ 1519-ը մարզերում:

2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» Կառավարության որոշումների նախագծերը։
Ներկայացված նախագծերով լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին բնակարանային խնդիրները։ Մասնավորապես,  ներկայացված ծրագրի իրականացման համար պահանջվում է 1 496 260 000 դրամ, ներառյալ ծրագրի իրականացման շրջանակներում լրացուցիչ ռեսուրսների ապահովման ծախսերը (աշխատուժ, փոստային ծառայությունների և  բնակարանների գնման վկայագրերի տպագրություն՝ 3 860 000 դրամ)։
Ծրագիրը նախատեսվում է իրականացվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման ձևով Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով։ Սահմանվում են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վճարման կարգը, վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։
Նախագծերի ընդունման արդյունքում ապահովվում է 112 ընտանիքների   արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
Միաժամանակ, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար սա առաջնային փուլ է: Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը նպատակահարմար է համարվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է: Տվյալ փուլում  առաջնորդվել ենք ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:
 

  • facebook
  • twitter
  • youtube
Emblem Footer logo

Միգրացիոն ծառայության նորություններին բաժանորդագրվելու համար ստորև նշե՛ք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմե՛ք ուղարկելու կոճակը։

Հիմնական գործառույթներ

  • Ապաստանի համակարգ
  • Փախստականների ինտեգրում
  • Վերադարձ և վերաինտեգրում
  • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում

Գլխավոր բաժիններ

  • Միգրացիոն ծառայություն
  • Միգրացիա
  • Ազգային ծրագրեր
  • Նորություններ
  • Հետադարձ կապ

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Միգրացիոն ծառայություն

  • Հասցե՝ Կ.Ուլնեցի 31/3, Երևան 0037, Հայաստան
  • Էլ.փոստ՝ migrationservice.sms@mta.gov.am
  • Հեռ. +374 60 275 014; +374 60 275 032
© POWERED BY FRIGATE STUDIO
  • Webmaster
  • Site Map