Հանրային պաշտպանի գրասենյակ
Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է, ինչի վկայությունը գրասենյակի կողմից հրապարակվող զեկույցներն են ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները։
Այստեղ ևս ապաստան հայցողներն ու փախստականները կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն։
Մարդու իրավունքների պաշտպան
Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է, ինչի վկայությունը գրասենյակի կողմից հրապարակվող զեկույցներն են ու դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները։
Այստեղ ևս ապաստան հայցողներն ու փախստականները կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն։
Հայկական կարմիր խաչի ընկերություն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Կարմիր խաչի հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կազմակերպություն` մարդասիրական ոլորտում:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Բնակչության տեղաշարժի ուղղության շրջանակներում, իրականացնում է ՀՀ-ում ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման կարգավիճակ ունեցող և տեղահանված անձանց պաշտպանություն և ինտեգրում։
Առաքելություն Հայաստան
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Հայաստանի 8 մարզերի 22 քաղաքներում իր կողմից հիմնած մոտ հինգ տասնյակ ենթակառույցների միջոցով hամայնքահեն բազմապիսի ծառայություններ է մատուցում շուրջ 8.000 փախստականների և այլ խոցելի խմբերի: Ծառայությունները մատուցվում են կազմակերպության կողմից ստեղծված համայնքահեն սոցիալ-առողջապահական մոդելի միջոցով, որի հիմքում ընկած է դասական սոցիալական աշխատանքը: 2007-2010 թվականներին «Առաքելություն Հայաստանի» համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման կառավարման աշխատակարգը արտոնագրվել է որակի ու ադմինիստրատիվ կառավարման ISO 9001-2000 միջազգային ստանդարտով, իսկ 2008թ.-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից արտոնագրվել է սոցիալական ծառայությունների մատուցումը: Որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մոտեցումը՝ կազմակերպությունը ոչ միայն մատուցում է ծառայություններ, այլ նաեւ ձգտում է նպաստել համայնքային մակարդակում սոցիալական քաղաքականության բարելավմանը եւ սոցիալական գործընկերության զարգացմանը:
ք. Երևան, Գարեգին Նժդեհի 42ա
Հեռ.` (374 10)44-47-61,
Էլ-փոստ`
org@ngo.mission.am
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ)
Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ), որը նաև հայտնի է որպես ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ, գործունեություն է ծավալում աշխարհի 130 երկրներում՝ նպատակ ունենանլով առաջնորդել և համակարգել փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային գործողությունները և կառավարությունների հետ միասին գտնել երկարաժամկետ լուծումներ նրանց համար:
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) իր ներկայաթյունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 1992 թ. Դեկտեմբերին՝ աջակցելու 1988 – 1992 թթ.-ին Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած ավելի քան 360 հազար էթնիկ հայ փախստականներին, ովքեր Հայաստան էին գաղթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով:ավելին
Իր գործունեության առաջին տարիներին ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատանքներն ուղղված էին Ադրբեջանից գաղթած փախստականների կենսական կարիքների ապահովմանը, զուգահեռ նրանց սոցիալական ինտեգրմանն ու ինքնաբավությանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ բնակարանային, առողջապահական, կրթական, իրավական օգնության, խորհրդատվության և ինքնաբավ կեցության ապահովման ոլորտներում: 2004 թ.-ից ի վեր Հայաստան են ժամանել նաև հարյուրավոր էթնիկ հայ փախստականներ Իրաքից և փոքր քանակով ապաստան հայցողներ, ինչպես նաև փախստականներ Մերձավոր Արևելքից, Կուբայից, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից: Ավելին, Ուկրաինայում հակամարտության հետևանքով 2014թ. սկզբից 2015թ. հունիս ամիսը ընկած ժամանակահատվածում 200 Ուկրաինայի քաղաքացի ապաստանի խնդրանքով դիմել է ՀՀ Միգրացիոն ծառայություն:
Հայաստանը 2012-2018 թթ. ընթացքում դրսևորեց միջազգային ՛՛բեռի կիսման՛՛ մոտեցում Հայաստանում պաշտպանություն փնտրող Սիրիայից տեղահանված շուրջ 22 հազար մարդու նկատմամբ, որոնցից 15,000-ը շարունակում են մնալ և պաշտպանություն ստանալ Հայաստանում: 2016 թ.-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) հակամարտության հետևանքով մոտ 2,000 անձ ԼՂ-ի Թալիշ և Մատաղիս գյուղերից տեղահանվեցին Հայաստան: ՀՀ-ի մարզերում ՄԱԿ ՓԳՀ-ն անմիջապես ներգրավվեց դաշտային մոնիտորինգի մեջ և ԼՂ-ից տեղահանված խոցելի ընըանիքներին տրամադրվեց հրատապ հումանիտար օգնություն:
Հայաստանն անդամակցում է 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային և վերջինիս 1967թ. արձանագրությանը, ինչպես նաև 1954թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին և 1961թ. Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաներին: 2015թ.-ից Հայաստանը համարվում է ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի լիիրավ անդամ: Ներկայումս ՄԱԿ ՓԳՀ-ն ակտիվորեն խթանում է տեղահանված բնակչության ներգրավվածությունը կայուն զարգացման նպատակների 2030 օրակարգի իրագործման և ՀՀ զարգացման տեսլականի մեջ: Ազգային ժողովը հավանություն է տվել նոր ձևավորված կառավարության գործողությունների ծրագրին, որն առաջին անգամ ներառում է փախստականների և միգրացիայի վերաբերյալ էական հղումներ: Ծրագիրը հետևաբար լավ հարթակ է ստեղծում ՄԱԿ ՓԳՀ-ի և Կառավարության՝ փախստականների ընդունման և ինտեգրման մեխանիզմների շուրջ համատեղ աշխատանքի համար, ներառյալ ինտեգրման միասնական քաղաքականությունը: Այնուամենայնիվ, անբավարար ընդունելության պայմանները և ապաստան հայցողների ապօրինի սահմանահատման և ազգային անվտանգության առումներով քրեական հետապնդումը կարող են խոչընդոտել փախստականների արդյունավետ պաշտպանությանը:
Աննա-Կարին Օստ՝ ներկայացուցիչ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10)54-59-35,
(374 10)54-59-37,
(374 10)58-48-92,
(374 91)41-61-27
Ֆաքս՝ (374 10)56-78-17
Էլ-փոստ`
armye@unhcr.org,
hayrapet@unhcr.org
URL : http://www.unhcr.org
http://www.un.am