1.Մուտք Հայաստան, ապաստանի հայց
ՀՀ տարածք մուտք գործելուց հետո Դուք կարող եք ապաստան խնդրել գրավոր, բանավոր, ժեստերի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով սահմանային անցման կետերում, Ոստիկանության բաժանմունքներում, ՄԾ-ում կամ քրեակատարողական հիմնարկում։ Դուք իրավունք ունեք ապաստան ստանալու համար դիմելու նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստան մուտք եք գործել ապօրինի:
Ապաստանի դիմումը՝ ՀՀ պետական սահմանային անցման կետերում Ապաստան ստանալու համար Դուք կարող եք դիմել Հայաստանի հետևյալ սահմանակետերում և օդանավակայաններում.
- Բավրա (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
- Բագրատաշեն (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
- Մեղրի (Հայաստան-Իրան ցամաքային սահմանակետ),
- Այրում (Հայաստան-Վրաստան, երկաթուղային սահմանակետ),
- Գոգավան (Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանակետ),
- «Զվարթնոց» օդանավակայան և
- «Շիրակ» օդանավակայան։
Հարցազրույց
Ձեր դիմումը ՄԾ-ում հաշվառելուց հետո սեղմ ժամկետում աշխատակցի կողմից ձեզ հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին նախապես դուք կտեղեկացվեք:
Հարցազրույցը ձեզ հետ կանցկացվի ձեր երկիրը լքելու պատճառների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով: Ձեզ կտրվեն հարցեր, և դուք պետք է պատասխանեք դրանց հնարավորինս սպառիչ և մանրամասն: Դուք պարտավոր եք ներկայանալ հարցազրույցի, համագործակցել Ծառայության հետ և հարցազրույցը վարողին տրամադրել ճիշտ տեղեկություններ:
Եթե դուք անհարգելի պատճառով չներկայանաք հարցազրույցի և չհամագործակցեք, ապա ձեր դիմումի քննարկումը կդադարեցվի ՄԾ-ի կողմից:
Հայցի քննություն, որոշման կայացում
Ապաստան ստանալու դիմումը քննարկվում է այն ներկայացնելուց հետո 3 (եռամսյա) ժամկետում: ՄԾ-ի որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 ամիս: Դիմումի քննարկման արդյունքում ՄԾ-ն կընդունի որոշում`
- Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ
- ապաստանի դիմումը մերժելու մասին:
Հարցազույց
Արձանագրության կազմում ստորագրում
Որոշում
Դրական
Բացասական
Երեք ամիս
(+ևս երեք ամիս անհրաժեշտության դեպքում)
Սկսված դիմումի ընդունումից
Մինչև որոշման կայացումը
ՄԾ-ն որոշումը կայացնում է հիմնվելով Ձեր անհատական գործում եղած և հարցազրույցի ժամանակ Ձեր կողմից տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև Ձեր ծագման երկրի մասին առկա տեղեկությունների հիման վրա։ Անհրաժեշտության դեպքում ՄԾ-ն կարող է կիրառել փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու բացառման հիմքերը, որոնց թվում են հանցագործություններն ընդդեմ խաղաղության կամ մարդկության, պատերազմական կամ այլ ծանր հանցագորությունները, ՄԱԿ-ի սկզբունքներին հակասող արարքները, ինչպես նաև երրորդ ապահով երկրից առանց հետապնդման երկյուղի ժամանումը (ՀՀ օրենքը փախստականների և ապաստանի մասին, հոդված 11):
Եթե Դուք արդեն իսկ ճանաչվել եք փախստական այլ պետության կողմից (որը միացել է «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951թ. կոնվենցիային), ապա Ձեր դիմումի վերաբերյալ կընդունվի միայն ապաստան տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշում:
Դուք կտեղեկացվեք ՄԾ-ի կողմից ընդունված որոշման մասին 3 եռօրյա ժամկետում: Որոշումը կարող եք ստանալ ՄԾ-ից կամ Ձեզ այն կուղարկվի փոստով:
Կարգավիճակի տրամադրում կամ մերժում
Դիմումի քննարկման արդյունքում ՄԾ-ն կընդունի որոշում`
- Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ
- ապաստանի դիմումը մերժելու մասին:
Եթե Ձեր հայցը բավարարվում է, և ՄԾ-ի որոշումը դրական է լինում, ապա Ձեզ տրամադրվում է փախստականի կարգավիճակ։ Դուք, որպես նոր ճանաչված փախստական, կարող եք դիմել ՄԾ՝ ինտեգրման հարցերի բաժին, որպեսզի ընդգրկվեք ինտեգրման պետական ծրագրերում։
Իսկ եթե ՄԾ-ն մերժում է Ձեր հայցը, նշանակում է Դուք ծանուցվելուց սկսած անկանոն միգրանտի կարգավիճակում եք Հայաստանում։ 60 օրերի ընթացքում մերժման որոշումը չբողոքարկելու պարագայում Դուք պարտավորվում եք լքել երկիրը։