Քաղաքացիական ծառայության անցնելու կարգը
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, բացառությամբ՝ այն անձանց ովքեր.
- դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ
- դատական կարգով զրկվել են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից
տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչնդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ուև լիազորությունների իրականացմանը,
դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
- խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից։
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ մրցույթը անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը։
Առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմը, իսկ մրցույթը անցկացնում է է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը։ Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 818-Ն որոշման հավելվածի 35-րդ և 36-րդ կետերի համաձայն ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավարը կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար տրված հայտարարությամբ փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է դիմում ներկայացրած և գործող հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները։
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար քաղաքացիների դիմումների ներկայացման կարգը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի համաձայն մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմին ներկայացնելով գրավոր դիմում հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որի համար դիմում են և տվյալ թափուր պաշտոնի անձնագրից բխող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները։
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացված մրցույթների արդյունքները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի 67-րդ կետի համաձայն մրցութային հանձնաժողովի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (ների) վերաբերյալ որոշումը և եզրակացությունը ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, ով և եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում։ Եթե թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը համարվել է չկայացած կամ մրցույթի արդյունքում մասնակիցներից որևէ մեկը հաղթող չի ճանաչվել հայտարարվում է նոր մրցույթ։
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացված մրցույթների արդյունքները բողոքարկելու կարգը
Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից: Գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը: Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո համապատասխան փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին անմիջապես ուղարկում է Խորհուրդ:
Գրավոր բողոքը Խորհուրդը քննության է առնում այն Խորհրդի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանը (պատասխանները) և Հանձնաժողովի անդամի (անդամների) կողմից տրված գնահատականը (գնահատականները), որոնք կարող են փոփոխվել Խորհրդի կողմից (իջեցվել կամ բարձրացվել): Խորհուրդը որոշումը (որոշումները) տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը և անմիջապես ուղարկում տվյալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին: Խորհուրդի որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
Մրցույթի արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2010թ. ապրիլի 9-ի «ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 04-Ն հրամանի համաձայն։