Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարված
2020 թ. սեպտեմբեր 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:
Պաշտոնական կայքէջ. e-gov.am։
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ
- Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:
- Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
Բ. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
- Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
- Այս սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
- Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:
Ալբոմ
Ըստ թեգերի