ՌԴ-ն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը
2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է  անցնեն  դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն

2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները պետք է՝

  1. հանձնեն  մատնահետք,
  2. անցնեն լուսանկարում,
  3. անցնեն  բժշկական հավաստագրում։

Ինչպե՞ս  է  կատարվում  մատնահետք  վերցնելը․

Ավանդական եղանակով –տպարանային ներկ օգտագործմամբ

Էլեկտրոնային եղանակով – սկաների  օգնությամբ (առկայության  դեպքում)

Ի՞նչ փաստաթղթեր են տրամադրվում ընթացակարգերը անցնելուց հետո և որքան է փաստաթղթի գործողության ժամկետը։

Ընթացակարգի արդյունքների հիման վրա տրամադրվում է մատնահետքի հաշվառման և լուսանկարահանման ընթացակարգերի անցումը հավաստող փաստաթուղթ: Տրվում է թղթային լամինացված քարտ կամ էլեկտրոնային պահոցով պլաստիկ քարտ, որը կարող է օգտագործվել 10 տարի ժամկետով:

Կարևոր  է  իմանալ՝

Մատնահետքի հաշվառման և լուսանկարահանման ընթացակարգերը  հավաստող փաստաթղթի տրամադրումն իրականացվում է միայն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալների բազայում տեղեկությունները վերբեռնելու փաստի հաստատումից հետո, որը կարող է տևել մեկ օր կամ ավելի:  Դա  նշանակում  է   որ  կարող  է պահանջվել  երկրորդ  այցելություն  փաստաթոըղթը  վերցնելու համար, ինչն  էլ իր  հերթին նշանակում  է   որ  պետք  չէ  այս  գործընթացը անցնել վերջին օրը 

Ի՞նչ անել, եթե տրված փաստաթղթերը կորել կամ վնասվել են։

Պարտադիր մատնահետքի գրանցման և լուսանկարահանման անցումը հաստատող փաստաթղթի կորստի կամ վնասման դեպքում պետք է դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմնի ցանկացած միգրացիոն ստորաբաժանում, որտեղ կտրվի նոր փաստաթուղթ:

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում  օրենքի պահանջները չկատարելու համար։

Պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում և բուժզննում չանցած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կկայացվի ՌԴ ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշում։

ՌԴում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման, ինչպես նաև միգրացիոն հարցերով զբաղվող տարածքային մարմին ներկայանալու մասին քաղաքացուն տեղյակ են պահում մեկ օրվա ընթացքում կամ հեռախոսազանգի կամ էլ. փոստի կամ սովորական փոստի միջոցով։

Միաժամանակ քաղաքացուն տեղյակ են պահում, որ նա պետք է լքի ՌԴ տարածքը ՌԴում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման կայացման օրվանից 3 օրվա ընթացքում։

ՌԴ տարածքից չհեռանալու, ՌԴ տարածքը չլքլեու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի և  ՌԴ տարածքից արտաքսման տեսքով, ինչը ենթադրում է ՌԴ մուտք գործելու 5 տարվա արգելք։

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում բժշկական զննություն անցնելու համար։

Բժշկական զննություն անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ;

2) միգրացիոն քարտը և դրա պատճենը:

Կարևոր  է  իմանալ՝

Թեև պաշտոնապես  այլ  փաստաթղթի պահանջ  սահմանված  չէ,  սակայն  կարող  է  անհրաժեշտ լինել  ներկայացնելու  հաշվառման (регистрация)  վերաբերյալ  ձևաթուղթը:

ՌԴ որոշ շրջաններում բժշկական զննում անցնելու համար անհրաժեշտ կլինի դիմել միանգամից մի քանի բժշկական հաստատություններ՝ մեկը թմրամոլության բացակայության, մյուսը՝ ինֆեկցիոն հիվանդությունների, երրորդը՝ ՄԻԱՎ վարակի բացակայությունը հաստատելու համար:

Բժշկական հետազոտությունների արժեքը սահմանում է  այն անցկացնող  բժշկական հաստատությունը։ Օրինակ  Մոսկվայում  այն կազմում  է 4100 ռուբլի, իսկ շրջաններում  կարող  է հասնել մինչև  9000 ռուբլու։

Ի՞նչ ժամկետներում  է  իրականացվում   բժշկական  զննությունը։

Բժշկական զննությունը իրականացվում է բժշկական հաստատություն դիմելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամանակահատվածում: Բացառիկ դեպքերում (թմրանյութեր և հոգեմետ նյութեր օգտագործելու կասկածի դեպքում) ընթացակարգը կարող  է  տևել  մինչև 18 աշխատանքային օր:

Ի՞նչ  փաստաթղթեր  են տրամադրվում   բժշկական հավաստագրման արդյունքում։

Բժշկական զննության հիման վրա քաղաքացուն ստորագրությամբ տրվում է բժշկական եզրակացություն և ՄԻԱՎ վարակի բացակայության վերաբերյալ տեղեկանք։ Տեղեկանքը չի տրվում, եթե քաղաքացու մոտ ախտորոշվում է ՄԻԱՎ վարակ:

Բժշկական եզրակացությունը տրամադրվում է 2 օրինակից, մեկը տրամադրվում է քաղաքացուն, երկրորդը պահվում է բժշկական կազմակերպությունում 5 տարի: Բժշկական եզրակացության կորստի դեպքում անհրաժեշտ է դիմել ըստ բնակության հասցեի բժշկական հաստատություն, այն կրկին ստանալու համար:

Բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանքը պետք է ներկայացնել մատնահետքերի հաշվառումն ու լուսանկարումն իրականացնող պաշտոնատար անձի։

Կարևոր  է  իմանալ՝

Քանի  որ բժշկական  թղթերը  ներկայացվում  են  ՆԳՆ  մարմիններին,  անհրաժեշտ  է ունենալ  դրանց  պատճենները,  այդ  փաստաթղթերի  գործողության ժամկետներին  հետևելու նպատակով:

Բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանքը (բժշկական փաստաթղթերը) վավեր են դրանց տրամադրման օրվանից 3 ամսվա ընթացքում (նոր  փոփոխությամբ՝  1 տարվա   ընթացքում):

Որքա՞ն հաճախ պետք է անցնել այդ ընթացակարգերը։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնումը և լուսանկարումը իրականացվում է մեկ անգամ՝ առանց պետական ​​տուրքերի գանձման՝ անկախ ՌԴ մուտքի/ելքի քանակից։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթակարգերը անցնելուց հետո, Ռուսաստանի տարածքով տեղաշարժվելու դեպքում, դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը  կրկին անցնել չի պահանջվում:

Կարևոր է իմանալ՝

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր փոխել են իրենց անձնական տվյալները (ազգանուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, սեռ, քաղաքացիություն) պետք է կրկին անցնեն և դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառումն և լուսանկարումը։ Նշվածը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառումն և լուսանկարումը անցնելուց հետո ամուսնացել  և փոխել են ազգանունը, նրանք Ռուսաստան հաջորդ մուտքի ժամանակ պետք է կրկին անցնեն վերոնշյալ ընթացակարգերը:

Որտե՞ղ կարող են օտարերկրացիները անցնել պետական դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառում և լուսանկարում։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը օտարերկրացիները անցնում են ըստ բնակության հասցեի/գտնվելու վայրի Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններում  կամ նրա ենթակա տարածքային ստորաբաժանումներում։

Մոսկվայի դեպքում դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթակարգերը օտարեկրացիները կարող են անցնել Սախարովի անվան բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնում (ք. Մոսկվա, Վարշավսկոյե խճուղի 1, շ. 47):

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցնելու համար։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթակարգերը  անցնելու համար օտաերկրացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը'

Անձը հաստատող փաստաթուղթ և դրա ռոuսերեն թարգմանությունը` նոտարական վավերացմամբ, ՄԻԱՎ վարակի բացակայության վերաբերյալ տեղեկանք, բժշկական զննություն ընթացակարգերը անցնելու վերաբերյալ հավաստող փաստաթղթեր։ Սա նշանակում է, որ մինչև դակտիլոսկոպիկ /մատնահետք/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցելու համար դիմելը նախ անհրաժեշտ է անցնել բժշկական զննությունը: Oրինական ներկայացուցչի ինքնությունը հավաստող և նրա լիազորությունները հավաստող փաստաթղթեր' 6-18 տարեկան երեխաների, անգործունակ անձանց  և սահմանափակ գործունակություն ունեցող  անձանց դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման դեպքում։ Ծնողների դեպքում նման  փաստաթղթերն  են՝  իրենց  անձնագրերը և  երեխայի ծննդյան վկայականը՝ նոտարական վավերացմամբ, փաստաթղթի ռուսերեն  թարգմանությունը, գտնվելու վայրում գրանցումը հաստատող փաստաթղթերը (регистрация): Սա  նշանակում  է, որ  մինչև  մատնահետքի հանձնումը  և  լուսանակարումը  անհրաժեշտ  է կանգնել հաշվառման:

Մինչև  օրենքի  ուժի  մեջ  մտնելը  այս  ընթացակարգերով  անցած  քաղաքացիներ. այս օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն  դիմել ՆԳՆ տարածքային  ստորաբաժանում ըստ փաստացի բնակության հասցեի և ստանալ  պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառումն ու լուսանկարումը հաստատող փասատաթուղթ։

Ի՞նչ  է  ներառում  բժշկական հավաստագրումը։

-քիմիկա –թունաբանական  հետազոտությունների  անցկացում  օրգանիզմում  թմրանյութերի, կամ  հոգեմետ  նյութերի  կամ հոգեակտիվ  նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով։  Այս  նյութերի  ցանկը   հաստատված  է ՌԴ  կառավարության   1998թ. որոշմամբ  և  ներառում  է  մի  քանի հարյուր  միջոցներ։ Այս  հետազոտություններն  անցնում  են 13  տարեկան  և  դրանց  բարձր տարիքի  անձինք

- հետազոտությունների  անցկացում շրջապատի համար  վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացահայտման նպատակով։  Այս  հիվանդությունների ցանկը հաստատված  է ՌԴ  առողջապահության  նախարարության 2015թ. հրամանով  և  ներառում  է  հետևյալ հիվանդությունները.

1) թոքախտ.

2) բորոտություն (Հանսենի հիվանդություն);

3) սիֆիլիս

4) ՄԻԱՎ

5) COVID-19 -  նոր  հրամանով՝ 2022թ. փետրվարի  21-ի  հանվել  է  ցանկից

Որտե՞ղ են օտարերկրացիները անցնում բուժզննում։

Բժշկական հետազոտությունն իրականացվում է  Ռուսաստանի Դաշնության պատասխանատու սուբյեկտի կողմից  հաստատված բժշկական կազմակերպությունների կողմից:

ՌԴ-ում բնակության  ժամանակավոր թույլտվություն (РВП)  և  բնակության  թույլտվություն  (Вид  на  жительство)  չունեցող  քաղաքացիները, աշխատանքային միգրանտներ ընտանիքի  անդամները, ուսանողները կամ  այլ նպատակով  90  օրից  ավել մնացողներ անձինք պետք է  անցնեն ընթացակարգերը 90  օրացույցային օրվա  ընթացքում՝ ՌԴ  մուտքի  օրվանից  հաշված։

Աշխատանքային միգրանտները (ովքեր միգրացիոն քարտում նշել  են  աշխատանք  նպատակը) ընթացակարգն անցնում են ՌԴ  մուտք գործելու օրվանից  հաշվված  30 օրացույցային օրվա  ընթացքում։

90  օրից  պակաս ժամկետով, բայց ոչ  աշխատելու նպատակով  ՌԴ  մուտք  գործողներ՝ մասնավոր  այց, գործնական այց, բուժում և այլն, ընթացակարգերն անցնել  չի  պահանջվում։

Ովքե՞ր են ազատվում պարտադիր ընթացակարգերը անցնելուց։

Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, Մինչև 6 տարեկան երեխաները Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք ՌԴում  օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և  վարչական և տեղեկատվական անձնակազմը։
Ըստ թեգերի