ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացի թվայնացման վերաբերյալ օրենսդրական նախագիծ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացի թվայնացման վերաբերյալ օրենսդրական նախագիծ։

Նախագծի քննարկման նպատակով կազմակերպվել է միջգերատեսչական հանդիպում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի դրույթներին։

Օրենսդրական նախաձեռնությամբ Ծառայությունն առաջարկել է վարչարարության թվայնացման միջոցով բարձրացնել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով վարույթների իրականացման արդյունավետությունը, որն իր հերթին կհանգեցնի ռեսուրսների խնայողության, վարչարարության ժամկետների կրճատման, ինչպես նաև քաղաքացիներին և օտարերկրացիներինմատուցվող ծառայությունների որակի բարելավման։

Քաղաքացիության ոլորտում թվայնացման ծրագրի իրականացման հարցում Ծառայությանն օժանդակում է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMPD)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ալբոմ
Ըստ թեգերի