Միջազգային գործընկերների հետ քննարկվել են վերաինտեգրման ոլորտի հարցեր
Հրապարակված է մար 09, 23
Միգացիայի և քաղաքացիության ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբայնանը մարտի 9-ին մասնակցեց Միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD, Վիեննա) կողմից կազմակերպված «Return and Reintagration Facility/ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի» մասին վեբինարին։ 2022 թվականին ստեղծված Վերադարձի և վերաինտեգրման կառույցը ԵՄ վերադարձի քաղաքականության իրականացմանն աջակցելու գործիք է։ Ի թիվս այլ 11 երկրների՝ այն նաև իր գրասենյակն ունի Հայաստանում։ Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը օպերատիվ և ֆինանսական կարողություններ ունի՝ մշակելու և իրականացնելու ծրագրային հայեցակարգերը կոնկրետ գործողությունների մեջ: Վերադարձն ու վերաինտեգրումը նաև Պրահյան գործընթացի 2022թ-ի նախարարական հռչակագրի գերակա ուղղություններից է՝ հզորացնելու ծագման երկրներում վերաինտեգրման տեղական կարողությունը։ Վեբինարի ընթացքում ներկայացվեց հայաստանյան փորձը վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ, խոսվեց ԵՄ անդամ երկրների կառավարությունների հետ ոլորտում արդյունավետ համագործակցության մասին, նաև քննարկվեցին կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես Վերաինտեգրման հարցերով համակարգման ֆորումը, աշխատակիցների կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք իրականացվում և նպաստում են Հայաստանում վերաիտեգրման ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։
ՄՔԾ պետ Ա. Ղազարյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Հրապարակված է փետ 21, 23
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվեց գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Ա. Ղազարյանը ներկայացրեց նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում: ԵԽ գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:
Կողմերը քննարկեցին ԵԽ «Ներքին տեղահանության ծրագրի» նախագիծը:
Վերադարձի և վերաինտեգրման ոլորտի դերակատարների մասնակցությամբ կայացավ հերթական ֆորումը
Հրապարակված է փետ 16, 23
ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) կողմից կազմակերպվող վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 15-րդ հանդիպումն այսօր տեղի ունեցավ ոլորտի դերակատարների մասնակցությամբ:
Եռամսյակային ֆորումներին մասնակցում են ինչպես պետական հատվածի շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Մասնակիցները քննարկում են Հայաստանի սահմաններից դուրս անկանոն միգրանտի կարգավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների կամավոր կամ հարկադիր վերադարձի միտումները, ամփոփում նախորդ եռամսյակում կատարած աշխատանքները: Այս ձևաչափը հնարավորություն է տալիս պարբերաբար փոխանակվել վերաինտեգրման գործող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններով և փորձառությամբ:
ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ միգրացիոն ծառայության և անձնագրային և վիզաների վարչության հիմքով նոր ձևավորված մարմնի գործառույթներն ու նպատակները: RRF Հայաստան ծրագիր, կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրեց ՄՔԾ աշխատակազմի համար կազմակերպված դասընթացներն ու առաջիկա ծրագրերը: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի վերաինտեգրման ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց FrontEx-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրի մանրամասները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ:
ՄՔԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցը ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում վերադարձողների վերաբերյալ 2022թ․ տարեկան վիճակագրությունը, որն արդեն 5-րդ տարին է հավաքագրվում և ամփոփվում է ՄՔԾ-ի կողմից։ Վիճակագրության համաձայն, 2022թ. ընթացքում Հայաստան է վերադարձել և վերաինտեգրման ծրագրերին, այդ թվում՝ ՄՔԾ կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրին դիմել 828 քաղաքացի։ Քանի որ ոլորտում իրականացվող ծրագրերի մեծ մասն աջակցում է կամավոր վերադարձին, ուստի վերադարձողների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես կամավոր վերադարձողները։ 2019թ․ գրանցվել են վերադարձի ամենաբարձր ցուցանիշները, այնուհետև կտրուկ անկում է արձանագրվել հաջորդ բոլոր՝ 2020, 2021 և 2022թթ․-ի համար։ Նման միտումը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած սահմանափակումներով և դրանց հետևանքներով, այնպես էլ մի շարք այլ գործոններով։
Ֆորումին մասնակցեցին նաև Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև «Միգրացիայի միջազգային կազմակերպության» Հայաստանի առաքելության, Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD), «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need) ներկայացուցիչները:
ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
Հրապարակված է փետ 02, 23
2022 թ-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Հայաստանի միգրացիոն ծառայության և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հիմքով ՆԳՆ կազմում ձևավորվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ)։
Ներկայում երկու գերատեսչությունների վերակազմավորման անցումային փուլն է. հանրային ծառայությունների մատուցումը քաղաքացիներին և օտարերկրացիներին շարունակվում է առանց փոփոխությունների:
Սույն կայքի հանրային հասանելիությունը պահպանվում է, քանի որ կայքի բովանդակությունը պարունակում է օգտակար տեղեկություններ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքէջը մշակման փուլում է:
Ծառայությունների մատուցման, ինչպես նաև մարմնի գործառույթների ոլորտում փոփոխությունների մասին ժամանակին կապահովվի պատշաճ հանրային իրազեկում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է միջազգային գործընկերների
Հրապարակված է հուն 18, 23
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագներին և ՄՔՄՄԿ հայաստանյան թիմի ղեկավար Քարել Հոֆսթրային:
Արմեն Ղազարյանը ներկայացրեց ոլորտում կատարվող բարեփոխումների ծրագրերը, քննարկվեց միգրացիայի կառավարման և քաղաքացիության հարցերի ոլորտում միջազգային լավագույն փորձը: ՄՔԾ ղեկավարը հայտնեց, որ առաջնահերթությունների ցանկում են գործընթացների թվայնացումը, ծառայությունների մատուցման որակի բարելավումը և նոր ձևավորված մարմնի գործառույթների և վարչարարության օպտիմալացումը:
Կողմերը քննարկեցին նաև համագործակցության շարունակականությունը: ՄՔՄՄԿ ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցությունը սահմանների կառավարմանն ու միգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում, ինչպես նաև տեխնիկական վերազինման և փորձագիտական աջակցության տեսքով:
Հայկական պատվիրակությունը Էստոնիայում ծանոթացավ ՆԳՆ փորձառությանը
Հրապարակված է դեկ 12, 22
Էստոնիայի ներքին գործերի նախարարության մանդատի և գործունեության հետ կապված հարցերին ծանոթանալու նպատակով, «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների համար 2022թ. դեկտեմբերի 4-9–ը կազմակերպվել էր փորձի փոխանակման այց։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարություններից, Միգրացիոն ծառայությունից, Ոստիկանության շտաբից, ակադեմիայից և օպերատիվ կառավարման կենտրոնից։ Ուսումնական այցի հինգ օրերի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ինչպես Էստոնիայի ներքին գործերի նախարարությունում, այնպես էլ նախարարության կազմում գործող մյուս մարմիններում։ Այսպես պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելել և տեղում ծանոթանալ Ոստիկանության և սահմանային պահպանության դեպարտամենտի,
Փրկարար դեպարտամենտի, Արագ արձագանքման կենտրոնի, ՆԳՆ ակադեմիայի, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին։
Ուսումնական այցի ընթացքում ձեռք բերված փորձը կօգտագործվի ՀՀ-ում Ներքին գործերի նախարարության և դրա կազմում ներառվելիք երեք կառույցների՝ Ոստիկանության, Փրկարարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքում։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 4-ը
Հրապարակված է դեկ 01, 22
«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 4-ը:
Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը եւ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2021 թ. դեկտեմբերի 1-ից հետո հրապարակված նյութերը՝ հետեւյալ թեմաներով.
- ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
- միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ.
- քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներ.
- վերադարձ, վերաինտեգրում.
- տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ անվավեր կհամարվեն այն նյութերը, որոնք մշակվել են դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերին (եւ կնվիրվի Միգրանտների միջազգային օրվան)։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2022 թ. նոյեմբերի 4-ը, ժ. 23։59, էլ-փոստի ghalamka@unhcr.org հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.
- հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ) կամ 091 52 02 54 (Նելլի Դավթյան, Միգրացիոն ծառայություն) հեռախոսահամարներով։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։
Ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցին
Հրապարակված է նոյ 25, 22
Եվրոպական միգրացիոն ազգային ցանցի ձևավորման նպատակով այսօր Միգրացիոն ծառայությունը նախաձեռնեց հանդիպում՝ Հայաստանի շահագրգիռ պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների և միգրացիոն ոլորտի փորձագետների հետ։
Հայաստանը, դիտորդի կարգավիճակով, պաշտանապես միացել է Եվրոպական միգրացիոն ցանցին (ԵՄՑ) ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ից (https://migration.am/news/511): Այն Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և համայնքային կառույցների պատկան մարմինների հետ:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ցանցի ձեևավորման առթիվ գոհունակություն հայտնեց՝ նշելով, որ այն երկկողմ շահավետ համագործակցություն կլինի միգրացիոն գործընթացների շուրջ:
Կիպրոսի ներքին գործերի նախարարության քաղաքացիական հաշվառման և միգրացիայի բաժնի և Կիպրոսի ԵՄՑ-ի ներկայացուցիչ Մայքլ Բեյսը հայտնեց, որ Կիպորսը Հայաստանի մենթոր երկիրն է ԵՄՑ գործունեության շրջանակներում և ներկայացրեց Ցանցի համագործակցությունը երրորդ երկրների հետ։
Հայաստանի փորձառությունը, ակնկալիքներն ու գործունեությունը ներկայացրեց Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:
Մեկնարկել է «ՃԱՄՊՐՈՒԿ 2022» լրագրողական ամենամյա մրցույթը
Հրապարակված է նոյ 16, 22
Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը եւ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2021 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2022 թ. նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետեւյալ թեմաներով.
- ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
- միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ.
- քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներ.
- վերադարձ, վերաինտեգրում.
- տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ անվավեր կհամարվեն այն նյութերը, որոնք մշակվել են դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերին (եւ կնվիրվի Միգրանտների միջազգային օրվան)։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2022 թ. նոյեմբերի 27-ը, ժ. 23։59, էլ-փոստի ghalamka@unhcr.org հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.
- հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ) կամ 091 52 02 54 (Նելլի Դավթյան, Միգրացիոն ծառայություն) հեռախոսահամարներով։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը
Հրապարակված է նոյ 10, 22
ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը։
Այս ծրագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետով աջակցության տրամադրման նպատակն է հնարավորություն տալ փախստականներին 6 ամսվա ընթացքում սովորելու լեզուն, լուծելու իրենց զբաղվածության հարցերը՝ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։
Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են.
1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելը.
2) ընտանիքի անդամներից առնվազն մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը.
3) սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը և վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը.
4) ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը.
5) ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված չլինելը:
Յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է ամսական 60,000 ՀՀ դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքին՝ անկախ ընտանքի անդամների թվից։