2022 թ-ի հունվարի 1-ից գործարկվեց https://workpermit.am/ միասնական հարթակը, որը կոչված է Օտարերկրացի աշխատողների ընտրության գործընթացը ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով իրականացնելուն։ Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։ Հարթակում գրանցված ցանկացած Գործատու իրավաբանական անձի անունից Հարթակում գործողություններ կարող են իրականացնել Գործատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից լիազորված անձինք։ Գործատուն Հարթակի միջոցով ներկայացնում է Օտարերկրացուն աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման հայտ։ Լրացվում է թափուր աշխատատեղի նկարագիրը։ Աշխատատեղը օտարերկրացով զբաղեցնելու վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համաձայնություն ստանալուց հետո լրացվում է օտարերկրացու տվյալները։ Հաջորդ քայլում օտարերկրացին իր էլ․փոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը ստանալու համար օտարերկրացին պետք է մոտենա Միասնական գրասենյակ՝ Վ․ Սարգսյան 3 հասցեով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։