Վարչական դատարանը կարող է ընդունել հետևյալ վճիռը.
հայցը մերժել,
հայցը բավարարել,
չեղյալ համարել ՄԾ-ի որոշումը և պարտադրել ՄԾ-ին վերանայելու որոշումը։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը կարող է ընդունել հետևյալ վճիռը.
բողոքը մերժել,
բողոքը բավարարել,
բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։
ՀՀ Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումը.
հայցադիմումը վերադարձնել Ձեզ` վճռաբեկ բողոքի հիմքեր չլինելու պատճառով,
բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վճիռը և փոփոխել այն,
բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Դուք իրավունք ունեք Ձեր՝ ապաստանի դիմումի վերաբերյալ ՄԾ-ի կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով (դատական ատյաններում):
2.ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
Եթե բողոքարկել եք ՄԾ-ի որոշումը, ապա մինչև դատական ատյանների կողմից վերջնական որոշման ընդունումը համարվում եք ապաստան հայցող և իրավունք ունեք օրինական գտնվելու Հայաստանի տարածքում, օգտվելու հասանելի ծառայություններից, բնակվելու Հատուկ կացարանում: Դուք չեք արտաքսվի/վերադարձվի Ձեր երկիր, քանի դեռ վերջնական որոշում չի ընդունվել:
ՄԾ-ի որոշումը դատական կարգով բողոքարկելու համար Դուք ունեք իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար պետք է դիմում ներկայացնեք Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ: Ձեզ համար կնշանակվի հանրային պաշտպան, որը կօգնի բողոքարկման գործընթացում՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի, կկազմի հայցադիմում դատարանին ներկայացնելու համար և կպաշտպանի Ձեր շահերը դատական ատյաններում։
Եթե ունեք ֆինանսական միջոցներ, ապա Ձեր միջոցների հաշվին կարող եք օգտվել փաստաբանական ծառայություններից՝ դիմելով ՀՀ Փաստաբանների պալատ կամ փաստաբանական գործունեություն իրականացնող որևէ գրասենյակի: