Տեղի ունեցավ վերաինտեգրման հարցերով ֆորումի 17-րդ նիստը

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության  ծառայության (այսուհետև՝ ՄՔԾ) նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և RRF Հայաստան ծրագրի հետ համագործակցությամբ  այսօր տեղի ունեցավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրներով զբաղվող կազմակեր­պություն­նե­րի ֆորումի 17-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ` միջազգային, հասարակական կազմակերպու­թյուն­ների ներկայացուցիչներ։ ՄՔԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ փոփոխություններով պայմանավորված՝ ՄՔԾ և ԱՎՎ աշխատակազմերի վերապատրաստման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, նաև՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման ուղղությամբ Ծառայության կատարած աշխատանքները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետև՝ ծառայություն) պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը ներկայացրեց ոլորտում իրականացվող այն սոցիալական ծրագրերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  առաջնային կարիքների բավարարամանը։ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի (այսուհետև՝ ՄՔՄՄԿ) ղեկավար Քարել Հոֆստրան նշեց, որ ավարտին են մոտենում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապաստան հայցողների կացարանի կառուցման աշխատանքները, նշեց, որ բացի գրասենյակի կողմից իրականացվող «RRF Հայաստան» ծրագրից, 2024 թ․ հունվար ամսից ՄՔՄՄԿ-ն, Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ ՓԳՀ հետ համատեղ իրականացնելու է ՄՔԾ ծառայությունների թթվայնացման գործընթացը։ Պարոն Հոֆստրան ներկայացրեց նաև «EU4IMPACT ARMENIA» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, վիճակագրական տվյալներ դիմորդների, դասընթացների, հաստատված բիզնես ծրագրերի և դրանց գործունեության ոլորտների մասին։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը և նույն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Զարուհի Տոնոյանը գործընկեր կառույցների ներկայացուցիչներին ներկայացրին «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը ՀՀ-ում» նոր մեկնարկելիք ծրագրի  մանրամասները։ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի (OFII) տնօրեն Մաղիոն Գղեգուաղը նշեց, որ OFII-ի կողմից իրականացվող վերադարձի և վերաինտեգրման ծրագրերի շահառուները նույնպես կարող են օգտվել RRF-ի աջակցությունից, նաև խոսեց վերադարձի նոր ծրագրի մասին, որը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիայից, այլև՝ ամբողջ ԵՄ տարածքից վերադարձողներին։ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի վերաինտեգրման ծրագրերի պատասխանատու Մովսես Հակոբյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ: Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ 2023թ․ հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում իրենց ծրագրի շրջանակներում վերադարձողների թվաքանակի, վերադարձի երկրների, հատկացվող աջակցության տեսակների մասին։ Ֆորումի անդամ մասնակից մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց ծրագրերի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու փոփոխությունները։

Ալբոմ
Ըստ թեգերի