Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հրավիրել էր միջազգային գործընկերներին ոլորտի բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության շրջանակները հաստատելուն նվիրված քննարկման:
Քննարկմանը ներկա էին ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ բնակչության հիմնադրամի, Եվրոպայի խորհուրդի, ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև ԱՄՆ, Շվեդիայի, Ճապոնիայի, Լիտվայի դեսպանությունների, Հայկական կարմիչ խաչ ընկերության պատվիրակները:
Ա. Ղազարյանը ներկայացրեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների տիրույթում նախատեսված բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով ռազմավարական ծրագրավորման, բյուջետային պլանավորման, հանրային ծառայությունների ոլորտում որակի բարձրացման, թվայնացման և հաղորդակցության ոլորտի գործընթացներին:
Գործընկերները, իրենց մանդատին և ծրագրերին համահունչ, տարբեր ձևաչափերով համագործակցություն առաջարկեցին, հնչեցին հարցադրումներ և պարզաբանումներ, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ 2024 թ-ի համար: