ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում պաշտոնի նշանակման համար վերապատրաստման թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու նպատակով միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույց անցկացնող հանձնաժողովի կազմում ընդգրկելու և աշխատանքներին ներգրավվելու մասին

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել և աշխատանքներին ներգրավվել կարող են միգրացիայի և քաղաքացիության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների և ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող hասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Կազմակերպություններն ընտրվում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք թեկնածություններն ուղարկել մինչև 2023 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ՝  nellydavtyan.m@gmail.com, hambardzum.abrahamyan@gov.am էլեկտրոնային հասցեներին, զանգահարել՝ 060 275 005 հեռախոսահամարով:

Ըստ թեգերի