Ընթացիկ տարում պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում են ստացել 15 ընտանիքներ

Ելնելով այն անհրաժեշտությունից, որ ՀՀ հարկադիր վերադարձողների համար նախատեսված պետական օժանդակության որևէ ծրագիր եբևիցե չէր իրականացվել, այդ բացը լրացնելու համար 2020թ-ին առաջին անգամ ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատվեց  «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»։

Ծրագրի բնակվարձի փոխհատուցման բաղադրիչից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

 

  • առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում են դիմել ծրագրից օգտվելու համար,
  • Հայաստան են վերադարձել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում,
  • արտաքսվել կամ վտարվել են օտարերկրյա պետություններից:

 

Ծրագրի շրջանակներում Միգրացիոն ծառայության  կողմից  իրականացվել  են  ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար:

 

Ծրագրի մեկնարկից ի վեր բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանալու համար քաղաքացիների կողմից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնցից 2020թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բավարարվել են 10-ը, շահառուները՝ Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են:

 

Աշխարհում և Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակով և տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 38 շահառուներից ծրագրից կարողացել են օգտվել ընդամենը 10-ը (17 անձ)։ Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացման 2020թ-ի տարվա փորձը ցույց տվեց, որ ծրագրի նկատմամբ բավականին մեծ պահանջարկ կա, այդ թվում նաև՝ կամավոր վերադարձած քաղաքացիների շրջանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակման միտումները շարունակվում են նաև 2021թ-ին,անհրաժեշտություն առաջացավ ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշման մեջ կատարել որոշ փոփոխություններ՝ հնարավորություն տալով Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն  ստանալու հարցում դիմել նաև կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր կպատկանեն  հետևյալ խոցելի խմբերից  առնվազն մեկին․

 

1) բազմազավակ ընտանիքներ (4 և ավելի երեխաներ ունեցող),

3) հաշմանդամություն ունեցող անձիք:

 

2021 թվականի  մայիսի 6-ի թիվ 706-Լ հաստատված ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի n 336-լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում օգոստոս ամսվա դրությամբ վերաինտեգրման աջակցություն են ստացել 15 շահառու (41 անձ)՝ Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները։

Հարկ է նշել, որ վերադարձի քաղաքականության մշակման և մասնավորապես՝ ծրագրի հիմքում ընկած է մարդկանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։

 

 

Շատ դիտվածներ