ՄԵՐ ՄԱՍԻՆ

Միգրացիոն ծառայությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ՝ միգրացիոն բնագավառում  հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Կարդալ ավելին

Օրենսդրություն

Միգրացիոն ծառայությունը օրենքով ստեղծված պետական մարմին է։ Այն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա մարմին է: Ծառայությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

Կարդալ ավելին

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է

Նորություններ

27
մայ
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Օտարերկրացիների և
Պետական տուրքի մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային
օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։
Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների
ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ
անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում.
1. ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ, որը
հնարավորություն է տալու միաժամանակյա հասանելիություն ապահովել աշխատանքի
թույլտվության գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար, կրճատելով
գործընթացի վրա ծախսվող ժամանակը և բարելավելով վարչարարությունը,
2. պարզեցվում է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։ Ներկայումս
աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է գործատուին, իսկ դրա հիման վրա արդեն
աշխատողը ստանում է կացության կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի
թույլտվությունը իրենից ներկայացնելու է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում,
որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում
կրճատվում է վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը,
3. հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների
քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը,
4. հստակեցվում են աշխատանքի թույտվության տրամադրելու հարցում պետական լիազոր
մարմնի, ինչպես նաև գործընթացում ներառված մյուս մարմինների գործառույթները,
5. հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական վիճակագրական տվյալներ, այդ
թվում առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների
վերաբերյալ։
Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման են ենթարկվելու ՀՀ
կառավարության որոշումներով, ինչն էլ կառավարությանը առավել մեծ ճկունություն է տալու միգրացիոն
հոսքերի կառավարման հարցում։
Կարդալ ավելին
27
մայ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին համաձայնագրի իրագործման նպատակով տեղծված հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբն այսօր տեսակապի միջոցով անցկացրեց 8-րդ նիստը:

Աշխատանքային խմբի հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ռուսական կողմը՝  ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերի գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն:

Նիստի ընթացքում կողմերը կարևորեցին  համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկելու՝ ուղղված երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցը փոխանակվեցին աշխատանքային միգրացիայի վերաբերյալ վիճակագրական տվյալներով, երկու երկրների միգրացիոն կարգավորումների ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններով, քննարկվեցին ՀՀ քաղաքացիների համար սահմանված ՌԴ մուտքի արգելքի հանման հնարավորությունները, ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կարգերի մասին տեղեկությունները միմյանց օպերատիվ կերպով փոխանցելու մեխանիզմները:

Ամփոփվեցին նախորդ նիստով ձեռբերված պայմանավորվածությունների արդյունքները։

Կարդալ ավելին
20
մայ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության միգրացիայի  պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների  ծրագիրը հաստատելու  մասին» որոշման նախագիծը։

Հայեցակարգի և գործողությունների  ծրագրի նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների մեկտեղումը մեկ միասնական փաստաթղթում, ոլորտի կառավարման սկզբունքների սահմանումը և միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունների ձևակերպումը:

 Վերջին տարիներին Հայաստանում աճում է օտարերկրացիների ներհոսքը՝ առաջ քաշելով միգրացիոն քաղաքականության նոր ուղղությունների ձևավորման անհրաժեշտություն. մասնավորապես՝ ներհոսքի կառավարում, օտարերկրացիների կացության և աշխատանքային գործունեության կանոնակարգում: 2019թ.-ին ՀՀ կառավարությունը հռչակել է  ՀՀ  ժողովրդագրական ռիսկերի կրճատման գերակա նպատակը՝ միգրացիոն քաղաքականության օրակարգ բերելով նաև միգրացիայի ժողովրդագրական ազդեցությունների կառավարումը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության  կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմը և նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19)  առաջացրին հարկադիր տաղահանվածների նոր խմբեր և միջազգային տեղաշարժի սահմանափակումներ,որոնք միգրացիոն քաղաքականության նոր մարտահրավերներ են:

Հայեցակարգը, հանդիսանալով ՀՀ միգրացիոն քաղաքականության հիմնարար և համապարփակ փաստաթուղթ, հիմք է հանդիսանալու իրենից բխող հետևյալ չորս ծրագրերի  մշակման համար՝

  • ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման,
  •  միգրացիոն հոսքերի կառավարման,
  •  հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման 
  • հայրենադարձության խթանման:

 

Հիշեցնենք, որ   ՀՀ բնակչության միգրացիայի կառավարման  հայեցակարգ առաջին անգամ ընդունվել է  2000թ.-ին,  որից  հետո  ՀՀ կառավարությունն ընդունել է չորս հայեցակարգեր և ռազմավարություններ ու գործողությունների երկու ծրագրեր, որոնցով սահմանվել են  տվյալ  ժամանակաշրջանի  միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

Կարդալ ավելին
14
մայ

Միգրացիոն ծառայության գործընկեր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստել է հակիրճ տեղեկատվություն՝ տարբեր լեզուներով, այն մասին, թե ինչպես կարելի է պատվաստվել ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ ՀՀ-ում: Տեղեկությունը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց, օտարերկրացիներին:

Բոլոր անձանց համար սկսվել են Կորոնավիրուսի դեմ պատվաստումները:

-18 տ-ից բարձր բոլոր անձինք իրավունք ունեն ստանալու պատվաստանյութ,

- Պոլիկլինիկաներն այժմ աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00:

- Անհրաժեշտ չէ գրանցում ունենալ որևէ կոնկրետ պոլիկլինիկայում, որպեսզի կարողանաք պատվաստում ստանալ այնտեղ: Կարող եք դիմել ցանկացած պոլիկլինիկա:

- Եթե Դուք ՀՀ քաղաքացի չեք, այնուհանդերձ, Դուք իրավունք ունեք անվճար պատվաստանյութ ստանալու:

 

Պատվաստումը կամավոր հիմունքներով է:

Իսպաներեն

 

Estimados residentes,

Por la presente le informamos que se han iniciado las vacunaciones contra el coronavirus (COVID-19) para todos.

 

• Todas las personas mayores de 18 años son elegibles para la vacuna.

• Los policlínicos están abiertos los sábados y domingos de 10:00 a 16:00.

• No es necesario estar registrado en ningún policlínico en particular para vacunarse. Pueden postularte a cualquier policlínico.

• Si no es ciudadano de la República de Armenia, aún tiene derecho a recibir una vacuna gratuita.

 

La vacunación es voluntaria.

Si tiene más preguntas, comuníquese con su policlínico local o con la ONG Mission Armenia.

 

Թուրքերեն

Sevgili sakinler,

Bütün bu tedbirler koronavirüs (COVID-19) aşısının başladığını size bildirmek için öngörülmüştür:

• 18 yaşı üzerindeki tüm insanlar aşı olmaya hak kazanır

• Poliklinikler artık cumartesi ve pazar günlerinde 10: 00-16: 00 saatleri arasında açıktır.

• Aşı olmak için belirli bir polikliniğe kaydolmanıza gerek yoktur. Herhangi bir polikliniğe gidebilirsiniz.

• Ermenistan vatandaşı değilseniz, aşıyı yine de ücretsiz olarak alma hakkınız vardır.

 

Aşılama isteğe bağlıdır.

Diğer sorularınız için lütfen mahalle polikliniğinizle veya Mission Armenia ile STK'yla irtibat kurunuz.

Ֆրանսերեն

Chers résidents,

Nous vous informons par ceci que les vaccinations contre le coronavirus (covide -19) sont lancées pour  tous :

  • Toute personne âgée de 18 ans a le droit d`etre vacciné
  • Les policliniques sont désormais ouvertes le samedi et dimanche aussi, de 10 :00 à  16 :00 heures.
  • Vous n` avez pas besoin d` être inscrit dans une policlinique particulière pour y être vacciné. Vous pouvez vous adresser à n` importe quelle policlinique.
  • Si vous n`êtes pas citoyen de la République d`Arménie , néanmoins vous avez encore le droit de recevoir un vaccin  gratuit.

 

La vaccination se fait sur une base volontaire.

Pour d` autres questions veuillez  contacter votre policlinique locale ou l` ONG Mission Arménie.

Արաբերեն

 

السكّان المحترمين،

نودّ أن نحيطكم علمًا بأن عملية التطعيم ضد فيروس كورونا (كوفيد-19) قد بدأت لجميع الأشخاص.

 

  • إنّ جميع الأشخاص الذين تزيد أعمارهم عن 18 عامًا مؤهلون للحصول على اللقاح.
  • تعمل المستوصفات الآن أيضًا في يومي السبت والأحد من الساعة العاشرة (10:00) حتى الساعة الرابعة (16:00).
  • لا تحتاج إلى أن تكون مسجلًا في مستوصف طبي معين من أجل الحصول على التطعيم هناك، بل يمكنك الذهاب إلى أي مستوصف لتلقيه.
  • إذا لم تكن مواطنًا لجمهورية أرمينيا، فلا يزال بإمكانك تلقي اللقاح مجانًا.

 

إنّ التطعيم اختياري.

ولمزيد من الأسئلة، يُرجى الاتصال بمستوصف منطقتكم أو منظمة "رسالة أرمينيا" (ميشيون أرمينيا) غير الحكومية.

 

Կարդալ ավելին
29
ապր

 

2019 թվականին ընդունվեց Կառավարության N 1666-Ն որոշումը, որի նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած,  ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովումը։

2019 թվականին ընդունված որոշմամբ սահմանված ծրագիրը, հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, իրականացվում է փուլային եղանակով։  Ծրագրի  առաջին փուլն  ուղղված էր լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած  ընտանիքների  բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ  է ծրագրի երկրորդ փուլը, որով  բնակարանների գնման վկայագրեր են  տրամադրվում  Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող  շահառուներին։

Ծրագրի երկու փուլերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով շուրջ 2 մլրդ (2,169,750.0հազ.) դրամ  ուղղվեց ծրագրի  երրորդ  փուլի  իրականացմանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում  բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին  բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։ Ներկայիս նախագծով նախատեսվում է լուծել  Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը:

Կարդալ ավելին
17
փետ

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունում այսօր տեղի ունեցավ «Վերադարձի և վերաինտեգրման հարցերով» ֆորումի հերթական իններորդ հանդիպումը։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը՝ ողջունելով ֆորումին ներկա գտնվող անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին կարևորեց վերադարձի և վերաինտեգրման ոլորտում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության խորացումն ու ներգրավվածութունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց առաջիկայում միգրացիոն ոլորտի ինստիտուցիոնալ փոփոխություններին:

Վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց 2020թ-ի ընթացքում Միգրացիոն ծառայության կողմից իրականացված «ՀՀ վերադարձող քաղաքացիների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված պետական ծրագրի» արդյունքները։ Նա նաև տեղեկացրեց, որ նախապատրաստվել է ՀՀ կառավարություն նոր որոշման նախագիծ, որի հաստատումից հետո 2021թ-ի ընթացքում աջակցություն կսկսվի տրամադրվել ՀՀ վերադարձողներին։

Ֆորումի մասնակից միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  ներկայացրեցին վերադարձի իրենց ծրագրերի շրջանակներում  վերջին զարգացումները, փոփոխություններն ու առաջիկա անելիքները։

Կարդալ ավելին

Վիճակագրություն

Միգրացիոն ծառայությունը, որպես տեղեկատվություն տնօրինող, վիճակագրություն է գեներացնում և մշակում ապաստանի, փախստականների, ռեադմսիայի, ՌԴ մուտքի արգելքների ոլորտներում։ Ստորև ներկայացված մյուս վիճակագրական տվյալները ստացվում են գործընկեր կառույցներից։

Սահմանահատումների քանակը

2020 թ․
Մուտք
Ելք
Մնացորդ

Ռեադմիսիոն հայցերի թիվը

2019 թ․
Հաստատված
Չհաստատված
Ընդամենը

Ապաստանի դիմումների քանակը

2020 թ․
Հայցել է
Բավարարվել է
Մերժվել է