Հանրային քննարկման է դրվել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումների փաթեթը

Հանրային քննարկման է դրվել օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված հարթակին առնչվող կառավարության որոշումների նախագծերի փաթեթ:

Կարգավորման  նպատակն  է 2021 թվականի  մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին»   օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն  օրենքի, ինչպես նաև  2021 թվականի սեպտեմբերի 14-ի  «Օտարերկրացիների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի  N 988-Ա որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականցնելու նպատակով,  ներդնել  էլեկտրոնային կառավարման  համակարգ:

Հարթակի կիրառմամբ աշխատանքի թույլտվության և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով  օտարերկրացի աշխատողներին  կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ:

Համակարգը թույլ կտա.

  • ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերացիների համար,
  • բարձրացնել  մատուցվող ծառայությունների որակը,
  • հավաքագրել  հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատող օտարերկրացիների վերաբերյալ,
  • ավելի արդյունավետ համակարգել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը,
  • պարզեցնել  օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը:
  •  

Նախագծին կարող եք ծանոթանալ և քվեարկել հետևյալ հղումով՝ ttps://www.e-draft.am/projects/3587

 

Շատ դիտվածներ