Միգրացիան՝ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրում

Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի 4.2 կետը վերաբերում է միգրացիային:

Ըստ այդմ՝ Կառավարությունը կարևորում է միգրանտների, այդ թվում` վերադարձող միգրանտների տնտեսական և մարդկային ներուժի ուղղորդումը երկրի զարգացման գործին:

Միգրացիոն քաղաքականության ոլորտում Կառավարության առաջնահերթությունները հետևյալն են.

- միգրացիայի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում,

- միգրացիոն գործընթացների կառավարմանն ուղղված համակարգերի թվայնացում,

- քաղաքացիներին (այդ թվում՝ օտարերկրյա) տրամադրվող ծառայությունների թվայնացում, պարզեցում և ավտոմատացում,

- օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ-ում աշխատանքի թույլտվության և կացության տրամադրման համակարգի թվայնացում և պարզեցում,

- Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգով նախատեսված՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորմանը, միգրացիոն հոսքերի կառավարմանը, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարմանը, հայրենադարձության խթանմանն ուղղված գործողությունների կատարման ապահովում,

- Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործում,

- հետընդունման (ռեադմիսիայի) գործընթացների արդյունավետ կազմակերպում՝ այդ բնագավառում ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Ըստ թեգերի