Նոյեմբերին Երևանում տեղի կունենա միգրանտների իրավունքների վերաբերյալ համաժողով

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ/IOM) Վրաստանյան առաքելության ղեկավար  Սանյա Սելեբից Լուկովացին և ՄՄԿ ծրագրի ղեկավար  Մայա Վիբլերին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրացիոն ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր։ Մասնավորապես՝ հյուրերի կողմից ներկայացվեց վերջերս ՄՄԿ-ի կողմից ընդունված Վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման հարցերով քաղաքականության նոր հայեցակարգը։ Նախատեսվում է առաջիկայում կազմակերպել փաստաթղթի վերաբերյալ համատեղ քննարկում՝ Հայաստանի և Վրաստանի վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման ոլորտում գործառույթներ իրականացնող աշխատակիցների մասնակցությամբ։  

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև «Միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում Հայաստանում և Վրաստանում» (EMERGE) ծրագրի շրջանակներում նոյեմբերին Երևանում տարածաշրջանային համաժողովի անցկացման վերաբերյալ։ Համաժողովի ընթացքում երկրները (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա) հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց փորձը,  կառավարությունների արձագանքներն ու  քաղված դասերը՝ աշխատանքային միգրացիայի և վերադարձի հոսքերի վրա COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ։

Ըստ թեգերի