ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։

 

 

 

 

Մասնավորապես՝

  • Վերացվել է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
  • Վերաբացվել են առևտրի իրականացման վայրերը:
  • Հանվել է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
  • Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես հանվել է:
  • Վերաբացվել են բացօթյա պատմամշակութային վայրերը:
  • Հանվել է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
  • Թույլատրվել է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կարող են գործել:

Կանոններ

  • Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվել են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
  • Պարտադիր է մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
  • Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվել է առավելագույնը 5 հոգի:

Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Մանրամասները

 

Արաբերեն

Պարսկերեն

Ֆրանսերեն

Հնդկերեն

Քրդերեն

Իսպաներեն

Թուրքերեն

Արևմտահայերեն

Շատ դիտվածներ