Տեղի ունեցավ ԵՄ_ՀՀ վիզաների դյուրացման հարցերով համատեղ նիստ

Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության գործընկերների մասնակցությամբ՝ երկուստեք քննարկելու առաջընթացը և առկա մարտահրավերները: Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել քաղաքացիների և բիզնես համայնքների միջև շփումները: ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը ներկայացրեց հետընդունման գործընթացի համատեքստում Հայաստանի արդյունավետ կատարողականի, ինչը բարձր գնահատվեց եվրոպացի գործընկերների կողմից:

Արմեն Ղազարյանն ընդգծեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը՝ որպես միգրացիայի կառավարման ոլորտի բարեփոխումների հավելյալ խթան: Քննարկման ընթացքում ներկայացվել է նաև կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդման ծրագիրը և դրա համատեքստում իրականացվող գործընթացները: Ներկայացված վիճակագրության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիներին տրամադրված ԵՄ մուտքի արտոնագրերի թիվն ավելացել է․ 2021 թվականի ընթացքում տրամադրվել է 62 000 մուտքի արտոնագիր, որից 41 տոկոսը՝ բազմակի մուտքի համար։

Ըստ թեգերի