ՄՔԾ պետն ընդունեց ՄԱԿ ՓԳՀ-ի Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային ղեկավար Ֆիլիպ Լեքլերքին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ Լեքլերքին, Բյուրոյի իրավական հարցերով պատասխանատու Նաբիլ Բենբեխթիին, ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Ա. Ղազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավիճակը Հայաստանում, արագ արձագանքման մեխանիզմները, իրավունքների գործող փաթեթը, դրանց իրացման համար ստեղծված հնարավորությունները, վիճակագրական տվյալներ ինչպես Լեռնային Ղարաբաղի բնակչության, այնպես էլ մասնավորապես սեպտեմբերի 24-ից ի վեր տեղահանված անձանց մասով: Պատվիրակները հետաքրքրվեցին գործընթացների շղթայով, գործառույթների բաշխվածությամբ, անձնագրային ծառայությունների պահանջարկի աճով և այդ պահանջարկը բավարարելու համատեքստում առկա կարիքներով: Քննարկվեց ապաստանի ոլորտում հնարավոր աջակցության հարցեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ ստեղծված իրավիճակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ առավել սերտ համագործակցելու ուղղությամբ:

Ըստ թեգերի