Միջազգային գործընկերների հետ քննարկվել են վերաինտեգրման ոլորտի հարցեր

Միգացիայի և քաղաքացիության ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբայնանը մարտի 9-ին մասնակցեց Միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD, Վիեննա) կողմից կազմակերպված «Return and Reintagration Facility/ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի» մասին վեբինարին։ 2022 թվականին ստեղծված Վերադարձի և վերաինտեգրման կառույցը ԵՄ վերադարձի քաղաքականության իրականացմանն աջակցելու գործիք է։ Ի թիվս այլ 11 երկրների՝ այն նաև իր գրասենյակն ունի Հայաստանում։  Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը օպերատիվ և ֆինանսական կարողություններ ունի՝ մշակելու և իրականացնելու ծրագրային հայեցակարգերը կոնկրետ գործողությունների մեջ: Վերադարձն ու վերաինտեգրումը  նաև Պրահյան գործընթացի 2022թ-ի նախարարական հռչակագրի գերակա ուղղություններից է՝ հզորացնելու ծագման երկրներում վերաինտեգրման տեղական կարողությունը։ Վեբինարի ընթացքում ներկայացվեց հայաստանյան փորձը վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ, խոսվեց ԵՄ անդամ երկրների կառավարությունների հետ ոլորտում արդյունավետ համագործակցության մասին, նաև քննարկվեցին կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես Վերաինտեգրման հարցերով համակարգման ֆորումը, աշխատակիցների կարողությունների զարգացման ծրագրերը, որոնք իրականացվում և նպաստում են Հայաստանում վերաիտեգրման ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։

 

 

Ըստ թեգերի