Ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցին

Եվրոպական միգրացիոն ազգային ցանցի ձևավորման նպատակով այսօր Միգրացիոն ծառայությունը նախաձեռնեց հանդիպում՝ Հայաստանի շահագրգիռ պետական գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների և միգրացիոն ոլորտի փորձագետների հետ։

Հայաստանը, դիտորդի կարգավիճակով, պաշտանապես միացել է Եվրոպական միգրացիոն ցանցին (ԵՄՑ) ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ից (https://migration.am/news/511): Այն Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և համայնքային կառույցների պատկան մարմինների հետ:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ցանցի ձեևավորման առթիվ գոհունակություն հայտնեց՝ նշելով, որ այն երկկողմ շահավետ համագործակցություն կլինի միգրացիոն գործընթացների շուրջ:

Կիպրոսի ներքին գործերի նախարարության քաղաքացիական հաշվառման և միգրացիայի բաժնի և Կիպրոսի ԵՄՑ-ի ներկայացուցիչ Մայքլ Բեյսը հայտնեց, որ Կիպորսը Հայաստանի մենթոր երկիրն է ԵՄՑ գործունեության շրջանակներում և ներկայացրեց Ցանցի համագործակցությունը երրորդ երկրների հետ։

Հայաստանի փորձառությունը, ակնկալիքներն ու գործունեությունը ներկայացրեց Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

Ալբոմ
Ըստ թեգերի