Միգրացիայի կառավարման ոլորտի միտումները քննարկվեցին միջազգային դերակատարների հետ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը այսօր հանդիպեցին միգրացիայի ոլորտի միջազգային գործընկերներին: Քննարկումը ողջունեց և կարևորեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

ՄԾ պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց մայիսի 20-ին Նյու Յորքում կայացած Միգրացիայի դիտարկման առաջին միջազգային ֆորումի արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի առաջնահերթություններին, միգրացիոն քաղաքականության մշակման սկզբունքներին, ընթացիկ իրավիճակին, ապագա ծրագրերին:

 

Ըստ թեգերի