Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին բնակարանի գնման վկայականների տրամադրման նպատակով հավաքագրվող գործերը քննելու ու եզարակացություն տրամադրելու նապատակով ստեղծված միջգերատեսչական հանձանաժողովը արտակարգ դրության ընթացքում չի դադարեցրել նիստերի անցկացումը։
Դրանք արդեն տևական ժամանակ է՝ անցկացվում են հեռավար՝ տեսակապի միջոցով։
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և Միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչներ:
ՄԾ-ում ստացված գործերի հերթական խմբաքանակը ներկայացվեց հանձնաժողովին, քննարկվեցին յուրաքանչյուր գործում ներառված փաստաթղթերի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին, կազմվեցին անհատական եզրակացություններ։