ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ

Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։
Մասնավորապես՝
- Վերացվել է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
- Վերաբացվել են առևտրի իրականացման վայրերը:
- Հանվել է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
- Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես հանվել է:
- Վերաբացվել են բացօթյա պատմամշակութային վայրերը:
- Հանվել է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
- Թույլատրվել է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կարող են գործել:
Կանոններ
- Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվել են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
- Պարտադիր է մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
- Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվել է առավելագույնը 5 հոգի:
Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Ըստ թեգերի