ԱՄԵՆ ԻՆՉ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ՀԱՆՁՆՎԵԼՈՒ» ՄԱՍԻՆ
Տեսանյութը պատմում է.
- Թե ինչ է նշանակում Մարդու ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը,
- Ինչպե՞ս են անդրադարձել միգրացիոն քաղաքականության խստացումները հայերի վրա,
- Ի՞նչ հիմքերով ՀՀ քաղաքացին կարող է ապաստան ստանալ Եվրոպայում, ինչքա՞ն է դրա հավանականությունը,
- Եվրոպան ու այնտեղ բարեկեցիկ բնակվելու հնարավորությունները՝ հայերի աչքերով,
- Հայաստանը ու երկրում տիրող իրավիճակը՝ Եվրոպայի իշխանությունների տեսանկյունից,
- Բուժման նպատակով մեկնող քաղաքացիների «ճակատագիրը»,
- Օրինական պաշտպանության ձևերը Գերմանիայում, Եվրոպա. Կյանքը «ճամբարում»,
- Այն մասին, որ 100 «հանձնվողներից» 93-ին չի հաջղվել ստանալ ապաստան,
- Ինչպե՞ս ՀՀ քաղաքացին դառնում անօրինական միգրանտ Եվրոպայում,
- Ինչո՞ւ, ե՞րբ և ինչպե՞ս են հարկադրաբար վերադարձվում մեր քաղաքացիները։
Տեսանյութը ներառում է նաև հարցում այն մասին, թե արդյոք մեր քաղաքացիներն ունեն ծանոթ-բարեկամներ, որ «հանձնվել» են Եվրոպայում։
Հաղորդման հյուրը ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն է։
Տեսանյութ
Ըստ թեգերի