ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավորության որոշման նախագիծը։
Այսպիսով, Միգրացիոն ծառայությունը 1,4 մլրդ դրամի շրջանակում կիրականացնի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրի չորրորդ փուլը։ Նախնական հաշվառմամբ՝ այս փուլում ընդգրկված են հավակնորդ 254 ընտանիքներ Հայաստանի բոլոր մարզերից։ Ներկայում ընթանում է վերահաշվառման գործընթացը։
Հիշեցնենք, որ 2019 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 1666-Ն որոշմամբ, ծրագիրն իրականացվել է Երևանում, և 2020-2021 թթ-ին բնակարանի գնման վկայագրեր են ստացել 270 ընտանիքներ, որոնցից 175-ը, 2.4 մլրդ դրամի շրջանակում, արդեն գնել են բնակարաններ։ Երևանում ծրագրի իրականացման արդյունքում փաստացի տրամադրվել է 3.7 մլրդ դրամ ։