Հանրային քննարկման է դրվել օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված հարթակին առնչվող կառավարության որոշումների նախագծերի փաթեթ:
Կարգավորման նպատակն է 2021 թվականի մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի, ինչպես նաև 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 988-Ա որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականցնելու նպատակով, ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ:
Հարթակի կիրառմամբ աշխատանքի թույլտվության և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով օտարերկրացի աշխատողներին կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ:
Համակարգը թույլ կտա.
- ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե՛ գործատուների, թե՛ օտարերացիների համար,
- բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը,
- հավաքագրել հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատող օտարերկրացիների վերաբերյալ,
- ավելի արդյունավետ համակարգել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը,
- պարզեցնել օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը:
Նախագծին կարող եք ծանոթանալ և քվեարկել հետևյալ հղումով՝ ttps://www.e-draft.am/projects/3587