Հայաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքացի չհանդիսացող ցանկացած անձ կարող է դիմել Հայաստանում ապաքաղաքացիության կարգավիճակ ստանալու համար։ Դիմելու իրավունք ունեն երկրում օրինական և ապօրինի հիմունքներով գտնվող անձինք։
Ինչպես դիմել
1) Քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալ ցանկացող անձը պետք է դիմում ներկայացնի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն (ՀՀ ԱՎՎ)։
2) Հայտատուն դիմումը կարող է լրացնել իր տիրապետած լեզվով։
Դիմումի ընթացքը
Դիմումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը, դիմումի հիման վրա, վերջինիս ընթացք է տալիս և գրավոր տեղեկացնում այդ մասին։ Գործի քննության տևողությունը մեկ ամիս է, որը կարող է երկարաձգվել մինչև երկու և ավելի ամիս։ Այս ժամանակաընթացքում դիմումատուի հետ անցկացվում է հարցազրույց։ Հարցազրույցի ժամանակ հայտատուն պետք է իր դիմումը հիմնավորող տեղեկություններ և (կամ) ապացույցներ ներկայացնի։
Որոշում
Ձեր գործի քննությունից հետո Անձնագրային և վիզաների վարչությունը դրական կամ բացասական որոշում է կայացնում։ Հայտատուն գրավոր ծանուցվում է այդ մասին։
Բողոքարկման իրավունք
Դիմումատուն իրավունք ունի բողոքարկել Անձնագրային և վիզաների վարչության կայացրած որոշումը՝ վերջինս ստանալուն հաջորդող 60 օրվա ընթացքում։
Քաղաքացիություն չունեցող անձի փաստաթուղթ
Դրական որոշման դեպքում Անձնագրային և վիզաների վարչությունը դիմումատուին տրամադրում է քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական, որի դիմաց վերջինս 1,500 ՀՀ դրամ է վճարում։