Օգտակար ինֆորմացիա Իմիգրանտների համար

Փախստականի կարգավիճակ ստանալու ընթացակարգը

ՔԱՅԼ 1. ՀՀ տարածք մուտք գործելուց հետո օտարերկրացին կարող է ապաստան խնդրել գրավոր, բանավոր, ժեստերի միջոցով կամ ցանկացած այլ եղանակով սահմանային անցման կետերում, Ոստիկանության բաժանմունքներում, Միգրացիոն ծառայությունում կամ քրեակատարողական հիմնարկում։ ՔԱՅԼ 2. Դիմումը Միգրացիոն ծառայություն հաշվառելուց հետո 15 օրվա ընթացքում աշխատակցի կողմից օտարերկրացու հետ կանցկացվի հարցազրույց: Հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին նախապես կտեղեկացվի: ՔԱՅԼ 3. Ապաստան ստանալու դիմումը քննարկվում է այն ներկայացնելուց հետո  եռամսյա ժամկետում: Միգրացիոն առայության որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել ևս  3 ամիս: Դիմումի քննարկման արդյունքում ՄԾ-ն կընդունի որոշում․ 1) Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, 2) ապաստանի դիմումը մերժելու մասին։ ՔԱՅԼ 4. Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին որոշում կայացնելուց հետո անձը դիմում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անձը ներկայացնում է 1) դիմում փաստաթուղթ ստանալու մասին, 2) Միգրացիոն ծառայության պետի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին, 3) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր): 4) Մինչև 16 տարեկան փախստականի ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը մինչև 16 տարեկան փախստականին տրվող փաստաթուղթը ստանալու համար ներկայացնում է` 4.1) դիմում փաստաթուղթ ստանալու մասին. 4.2) Միգրացիոն ծառայության պետի որոշումը մինչև 16 տարեկան անձին փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին. 4.3) «35 x 45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր). 4.4) երեխայի անձնագիրը կամ ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ. 4.5) դիմող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը: ՔԱՅԼ 4․1. Միգրացիոն ծառայության կողմից ապաստանի դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում 60 օրերի ընթացքում մերժման որոշումը չբողոքարկելու պարագայում օտարերկրացին պարտավորվոր է կամավոր հեռանալ երկրից։