Օգտակար ինֆորմացիա Իմիգրանտների համար
Կացության մշտական կարգավիճակ ստանալու ընթացակարգը (դիմելու հիմքերը)`
ՔԱՅԼ 1․ Օտարերկրացին կամ լիազորված անձը դիմում է անձնագրային և վիզաների վարչություն։ Տվյալ դեպքում օտարերկրացին ներկայացնում է՝ 1) դիմում,
2) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր,
4) առողջական վիճակի մասին տեղեկանք,
5) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար,
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
ՔԱՅԼ 2․ Օտարերկրացին անձնագրային և վիզաների վարչությունում լրացնում է դիմում հարցաթերթիկ։
ՔԱՅԼ 3․ Անձնագրային և վիզաների վարչությունը նյութերը ուղարկում է ԱԱԾ քննարկմանը։
ՔԱՅԼ 4․ ԱԱԾ կարծիքը ներկայացնում է 7-օրյա ժամկետում։
ՔԱՅԼ 5․ Անձնագրային և վիզաների վարչությունը օտարերկրացուն կացության կարգավիճակը տրամադրում կամ դիմում մերժում է 30-օրյա ժամկետում։
ՔԱՅԼ 6․ Ժամանակավոր կացության քարտը ստանալուց հետո օտարերկրացին 15-օրյա ժամկետում ներկայանում է ըստ բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար։ Տվյալ դեպքում օտարերկրացին ներկայացնում է՝
1) ժամանակավոր կացության քարտը,
2) եթե բնակելի տարածության սեփականատեր է, սեփականության վկայականը, եթե հաշվառվում է սեփականատիրոջ համաձայնությամբ, նրա (եթե սեփականատերերը մեկից ավել են՝ բոլորի) գրավոր համաձայնությունը, եթե հաշվառվող անձը սեփականատեր չէ կամ չի կարող ապահովել բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը, անձնագրային ծառայությունում նշում է բնակության հասցեն, որից հետո բնակության փաստը ստուգվում է ոստիկանության կողմից,
3) պետական տուրքի վճարման անդորրագիր։