• (374) 060 275 014
  • migrationservice.sms@mta.gov.am
Migration Service Of Armenia
  • Հիմնական գործառույթներ
    • Ապաստանի համակարգ
    • Փախստականների ինտեգրում
    • Վերադարձ և վերաինտեգրում
    • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
    • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
    • Փաստաթղթեր
    • Գործընկերներ
    • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
    • Հաճախ տրվող հարցեր
    • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
    • Նոր ճանաչված փախստականներ
    • Դիմումների ձևեր
    • Հաճախ տրվող հարցեր
    • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
    • Օգտակար կոնտակտներ
    • Հետընդունում (ռեադմիսիա)
    • Փաստաթղթեր
    • Վերաինտեգրման ծրագրեր
    • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
    • Հաճախ տրվող հարցեր
    • Օգտակար հղումներ
    • Հաջողված պատմություններ
    • Գործատուների համար
    • ԵԱՏՄ քաղաքացիների համար
    • Փաստաթղթեր
    • Հաճախ տրվող հարցեր
    • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
    • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
    • Ընդհանուր տեղեկատվություն
    • Օրենսդրություն
    • Բնակարանային խնդիր
    • Իրավական ակտեր
    • Պետական ծրագրեր
    • Այլ կազմակերպություններ
    • Ապաստանի համակարգ
      • Ի՞նչ է ապաստանը եվ ո՞վ է փախստականը. Ընթացակարգեր
        • Ապաստանի հայցից մինչև փախստականի կարգավիճակի տրամադրում
        • Հայցի մերժումից մինչև երկրից հեռացում
      • Փաստաթղթեր
      • Գործընկերներ
      • Հայաստանը՝ ապաստան տրամադրող երկիր
      • Հաճախ տրվող հարցեր
    • Փախստականների ինտեգրում
      • 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականներ
        • Ընդհանուր տեղեկատվություն
        • Օրենսդրություն
        • Բնակարանային խնդիր
      • Նոր ճանաչված փախստականներ
      • Դիմումների ձևեր
      • Հաճախ տրվող հարցեր
      • Փախստականների իրավիճակում գտնվող անձինք
      • Օգտակար կոնտակտներ
    • Վերադարձ և վերաինտեգրում
      • Հետընդունում (ռեադմիսիա)
        • Իրավական ակտեր
      • Փաստաթղթեր
      • Վերաինտեգրման ծրագրեր
        • Պետական ծրագրեր
          • Ուղղորդիչ խորհրդատվություն
          • Բնակվարձի սուբսիդիա
        • Այլ կազմակերպություններ
      • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
      • Հաճախ տրվող հարցեր
      • Օգտակար հղումներ
      • Հաջողված պատմություններ
    • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում
      • Գործատուների համար
      • ԵԱՏՄ քաղաքացիների համար
      • Փաստաթղթեր
      • Հաճախ տրվող հարցեր
  • Միգրացիոն ծառայություն
  • Միգրացիա
  • Ազգային ծրագրեր
  • Նորություններ
  • Հետադարձ կապ
Հիմնական գործառույթներ / Վերադարձ և վերաինտեգրում / Վերաինտեգրման ծրագրեր / Պետական ծրագրեր / Ուղղորդիչ խորհրդատվություն

Ուղղորդիչ խորհրդատվություն

  • Հետընդունում (ռեադմիսիա)
    • Իրավական ակտեր
  • Փաստաթղթեր
  • Վերաինտեգրման ծրագրեր
    • Պետական ծրագրեր
      • Ուղղորդիչ խորհրդատվություն
      • Բնակվարձի սուբսիդիա
    • Այլ կազմակերպություններ
  • Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորում
  • Հաճախ տրվող հարցեր
  • Օգտակար հղումներ
  • Հաջողված պատմություններ

Ուղղորդիչ խորհրդատվություն

Օտարերկրյա պետություններում երկար տարիներ բնակություն հաստատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած շատ քաղաքացիներ վերադարձից հետո հաճախ բախվում են մի շարք խնդիրների, որոնք լինում են ինչպես փաստաթղթային, իրազեկման, կացարանի, զբաղվածության, լեզվական, մշակութային, սոցիալական ապահովության, այնպես էլ՝ առողջական, հոգեբա-նական և այլն:

Վերոնշյալ հիմնախնդիրների շարքում վերադարձածների համար առաջնահերթ խնդիր է տեղեկատվության պակասը, որը լուրջ խոչընդոտ է հայրենիքում նրանց վերահաստատման համար:

Վերադարձողներից շատերը տարիների ընթացքում կորցրած են լինում հայրենիքում ունեցած իրենց կապերը, բավականաչափ տեղեկացված չեն լինում երկրի օրենսդրական դաշտում և պետական կառավարման տարբեր օղակներում տեղի ունեցած փոփոխություններից, իրազեկ չեն լինում հանրային կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող գործընթացների և վերադարձից հետո իրենց հիմնախնդիրների լուծմանն աջակցող համապատասխան կառույցների և ծրագրերի մասին:  

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու  նպատակով ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն իրականացնում է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը», որի շրջանակներում վերադարձողներին տրամադրվում է տեղեկատվական աջակցություն և կարիքներին համապատասխան ուղղորդում:

Մասնավորապես, ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝

  1.  Վերադարձած միգրանտների՝ իրենց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առկա մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացում  հետևյալ ուղղություններով՝

  • երկրի օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկ­ների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակեր­պու­թյունների գործունեության,

  • առողջապահական ծառայությունների, մասնավորապես՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպությունների ցանկի և պետության կողմից երաշխավորված  անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու   իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մեխանիզմների,

  • սոցիալական աջակցության ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների,

  • կենսաթոշակային ապահովության համակարգի,

  • զինապարտության հետ կապված հարցերի,

  • անձնական իրերի տեղափոխման մաքսազերծման արտոնությունների,

  • փաստաթղթային խնդիրների, մասնավորապես՝ անձնագրային և երկքաղաքա­ցիության ձեռքբերման հետ կապված հարցերի և այլն:

 

  1. Առողջապահական խնդիրների լուծման նպատակով վերադար­ձողների ուղղորդում՝  

 

  • առողջության հրատապ խնդիրներ ունեցող վերադարձողները, ըստ իրենց կարիքների, բանավոր տեղեկատվության տրամադրման միջոցով ուղղորդվում են ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման) կազմակերպություններ։

     

     

 

  1. Խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու, և խնամք ստանալու նպատակով  ուղղորդում  դեպի  համապատասխան կազմակերպություն­ներ՝

  • կազմակերպվում են առանց ուղեկցության վերադարձած անչափահասներին և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին օդանավակայանում և սահմանի այլ անցակետերում դիմավորելու, համապատասխան հաստատություններում տեղավորելու և նրանց հետագա խնամքը կազմակերպելու հարցերը,

  • կազմակերպվում են 18 տարին լրացած և հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տարեց անձանց (65 տարին լրացած) համապատասխան խնամքի կենտրոններում տեղավորման հարցերը։

 

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր վերադարձից հետո կարիք ունեն ստանալու իրավական և սոցիալական տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվություն վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված տեղական, միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների, ընթացիկ վերաինտեգրման ծրագրերի և դրանց շրջանակներում հատկացվող աջակցության տեսակների մասին, կարող են դիմել ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018)  կամ այցելել Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3):

Ծառայության աշխատակիցը սահմանված կարգով կկազմակերպի ծառայություն դիմած վերադարձողների ընդունելությունը, վերադարձողի հետ կվարի կարիքների գնահատման հարցազրույց և վերջինիս կտրամադրի իր կարիքներին համապատասխան խորրդատվություն/ տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում վերադարձողը կարող է ուղղորդվել իր խնդիրների լուծմանն աջակցող համապատասխան իրավասու հաստատություններ:

  • facebook
  • twitter
  • youtube
Emblem Footer logo

Միգրացիոն ծառայության նորություններին բաժանորդագրվելու համար ստորև նշե՛ք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմե՛ք ուղարկելու կոճակը։

Հիմնական գործառույթներ

  • Ապաստանի համակարգ
  • Փախստականների ինտեգրում
  • Վերադարձ և վերաինտեգրում
  • Աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրում

Գլխավոր բաժիններ

  • Միգրացիոն ծառայություն
  • Միգրացիա
  • Ազգային ծրագրեր
  • Նորություններ
  • Հետադարձ կապ

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Միգրացիոն ծառայություն

  • Հասցե՝ Կ.Ուլնեցի 31/3, Երևան 0037, Հայաստան
  • Էլ.փոստ՝ migrationservice.sms@mta.gov.am
  • Հեռ. +374 60 275 014; +374 60 275 032
© POWERED BY FRIGATE STUDIO
  • Webmaster
  • Site Map