Բնակվարձի սուբսիդիա
Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով 2020թ. մարտի 19-ից ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն (այսուհետ՝ Ծառայություն) իրականացնում է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»:
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելն է, որը նախատեսում է բնակվարձի սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով։
Բոլոր նրանք, ովքեր առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում և Հայաստան են վերադարձել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում կամ արտաքսվել/վտարվել են օտարերկրյա պետություններից, վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում կարող են դիմել ծրագրից օգտվելու համար:
Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է Միգրացիոն ծառայություն ներկայացնել սահմանված ձևին համապատասխան դիմումը և հետևյալ պահանջվող փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
- վերադարձի վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) հատկացնելու մասին տեղեկանք (առկայության դեպքում),
- դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները,
- լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և Հայաստան վերադարձի ժամկետների մասին։
Շահառուների ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է հետևյալ խոցելի խմբերին՝
- բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխաներ ունեցող),
- տարեցներին (65 տարին լրացած),
- հաշմանդամություն ունեցող անձանց,
- անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց,
- առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։
Ծրագրի չափանիշներին համապատասխանելու դեպքում սահմանված կարգով կկազմակերպվի բնակվարձի սուբսիդիան տրամադրելու գործընթացը:
Հարցերի և մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի հետ (Հեռ.՝+ 374 60 275-017, + 374 60 275-018, +374 60 275-035) կամ այցելել ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայություն (Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 31/3):