«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 4-ը

«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի 4-ը:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը եւ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2021 թ. դեկտեմբերի 1-ից հետո հրապարակված նյութերը՝ հետեւյալ թեմաներով.


- ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
- միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ.
- քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներ.
- վերադարձ, վերաինտեգրում.
- տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։


Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ անվավեր կհամարվեն այն նյութերը, որոնք մշակվել են դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերին (եւ կնվիրվի Միգրանտների միջազգային օրվան)։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2022 թ. նոյեմբերի 4-ը, ժ. 23։59, էլ-փոստի ghalamka@unhcr.org հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.


- հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ) կամ 091 52 02 54 (Նելլի Դավթյան, Միգրացիոն ծառայություն) հեռախոսահամարներով։


«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

Ըստ թեգերի