Կայացավ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական՝ 14-րդ հանդիպումը
2022թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD/ՄՔՄՄԿ)
Վերադարձի և վերաինտեգրման կառույցի (Return and Reintegration Facility- RRF)
աջակցությամբ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Հայաստան
վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող
կազմակերպությունների ֆորումի հերթական՝ 14-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում
էին ինչպես պետական կառույցների (ԱԳՆ, ԿԳՄՍՆ, ԱՍՀՆ, ՀՀ ԱՆ), այնպես էլ՝ միջազգային
(ICMPD/ՄՔՄՄԿ, Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի Հայաստանյան
ներկայացուցչություն- OFII), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
(«Մարդը կարիքի մեջ» ՀԿ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ և
այլն )։ Ներկա բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից
իրականացվող ծրագրերի շրջանակներում վերջին զարգացումների, նորությունների,
վերադարձող միգրանտների վիճակագրական տվյալների մասին, տեղի ունեցավ քննարկում
ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների մասին։
Ալբոմ
Ըստ թեգերի