«Մեդիա և միգրացիա 2022»․ Հրավիրում ենք մասնակցելու երկրորդ աշխատաժողովին (սեպտեմբերի 16-17, Աղվերան)

Սիրելի՛ լրագրողներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Մեդիա և միգրացիա 2022» ծրագրի շրջանակում կազմակերպվող երկրորդ աշխատաժողովին՝ իմիգրացիա և վերադարձ թեմաներով։

Աշխատաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-17-ին՝ «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում։

Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն վերջին միտումները իմիգրացիայի ոլորտում, մասնավորապես օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման նոր համակարգը, ամփոփ վիճակագրական տվյալներ, ինչպես նաև վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնակիցները կթարմացնեն գիտելիքները նշված թեմաներով, կքննարկվեն ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները։

Աշխատաժողովի մասնակիցները քաջալերվում են մասնակցելու «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթին։

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել գործող լրագրողները, անկախ լրագրողները, մեդիա դաշտի այլ ներկայացուցիչներ (լուսանկարիչ, մուլտիմեդիա մասնագետ, բլոգեր և այլն), ժուռնալիստիկայի ֆակուլտետի ավարտական կուրսում սովորող ուսանողներ՝ լրացնելով օնլայն հարցաթերթը մինչև սեպտեմբերի 6-ը: 

https://docs.google.com/.../1NRfeSlJtioPU7pdRYt4FwDT.../edit

Միջոցառումը կազմակերպվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։

«Մեդիա և միգրացիա 2022» ծրագրի այս տարվա մեկնարկը տեղի ունեցավ ս․թ․ ապրիլի 29-ին՝ ԶԼՄ տնօրենների և գլխավոր խմբագիրների մասնակցությամբ, առաջին աշխատաժողովը՝ հուլիսի 7-8-ը փախստականների և ապաստանի թեմայով։

Ծրագրի երկարաժամկետ նպատակը Հայաստանում միգրացիոն գործընթացների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելն է։

Ըստ թեգերի