Օգտակար տեղեկություն Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների համար

Այն օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, ովքեր

 մուտք են գործել Ռուսաստանի Դաշնություն մինչև 2021 թ-ի դեկտեմբերի 29-ը և առ այսօր գտնվում են Ռուսաստանում, առանց երկրից դուրս գալու և

 ՌԴ-ում են գտնվում ոչ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ 90 օրը գերազանցող ժամկետով

 կամ ՌԴ-ում են գտնվում աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով՝ անկախ գտնվելու ժամկետից,

 չունեն գտնվելու ժամանակավոր թույլտվություն (РВП), բնակության թույլտվություն (Вид на жительство) կամ քաղաքացիություն,

մինչև 2023 թ-ի հունվարի 10-ը պետք է անցնեն մատնահետքի (դակտիլոսկոպիկ) հաշվառում և լուսանկարում։

Մատնահետքի հաշվառման և լուսանկարման ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություն հասանելի է https://migration.am/news/467 հղումով։

Նշված պահանջը սահմանվել է 2022 թ-ի հուլիսի 14-ի 357-Ֆ3 «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքով և ՌԴ առանձին օրենսդրական ակտերով։

Ըստ թեգերի