Ուշադրություն workpermit.am կայքի օգտատերերին

Ուշադրություն workpermit.am կայքի օգտատերերին․

workpermit.am հարթակի հետ կապված հարցերով այսուհետ գործում է 060 275 021 հեռ․համարը։

Ծառայությունների մատուցումն այսուհետ իրականացվում է, Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակից։ Միգրացիոն ծառայություն այցելելու անհրաժեշտություն չկա։

Հետևողական եղե՛ք Ձեր կողմից գրանցված էլ․փոստի հասցեին: Հարթակը ավտոմատ ծանուցում/ներ է ուղարկում։ Ծառայության մասնագետները ևս անհրաժեշտության դեպքում կապ են հաստատում Ձեր կողմից նշված կոնտակտային տվյալներով։ Արագ արձագանքելով ուղարկվող ծանուցումներին՝ Դուք աջակցում եք գործի վարման արագ ընթացքին։

Հարթակում գրանցվելուց հետո Դուք ստանում եք ավտոմատ ծանուցում բարեհաջող գրանցման մասին: Եթե այն չեք ստացել, խնդրում ենք ստուգել նաև փոստարկղի Spam բաժինը։

 ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու գրանցումը հարթակում ինքնին դիմում է՝ բնակության օրինականությունը հավաստող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ։ Գրանցումից հետո պարզապես պետք է սպասել հետադարձ կապի։

Համակարգը վերջին ամիսներին աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, որի հետևանքով հնարավոր են կացության կարգավիճակի տրամադրման ժամկետների որոշ խախտումներ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը և շնորհակալ ենք փոխըմբռնման համար։

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի մասնագետի հետ կարելի է կապ հաստատել 010 593921 հեռ․ համարով։

Էլ․փոստ: workpermit@gov.am

 Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի հասցեն քարտեզի վրա ցուցադրված է կից պատկերներում

Ալբոմ
Ըստ թեգերի