Միգրացիոն ծառայության աշխատակազմը պարբերաբար վերապատրաստվում է

Միգրացիոն ծառայության աշխատակազմը պարբերաբար վերապատրաստվում է՝ մասնագիտական և ընդհանուր կարողությունները զարգացնելու նպատակով։

Վերջին շրջանում կազմակերպված դասընթացներն են եղել․

Հաղորդակցության հմտություններ, մասնակցել են Վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ինչպես նաև ոլորտի այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցները սովորել են կառուցողական հարաբերություններ ստեղծել վերադարձած շահառուների հետ՝ հաշվի առնելով նրանց տրավմատիկ փորձառությունը։

Նախագծերի կառավարում, մասնակցել են Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներ։ Սովորել են նախագծի ճիշտ պլանավորում, ռեսուրսների ուսումնասիրում, ժամանակի կառավարում, նախագծի սահմանների ճշտում, մոնիթորինգի իրականացում, գնահատում։

Անձնական տվյալների պաշտպանություն, մասնակցել են Ծառայության բաժինների ղեկավարները։ Դասընթացի ընթացքում բացատրվել է՝ ինչ է անձնական տվյալը, դրանք երրորդ անձին փոխանցելու կարգավորումները, անձնական տվյալների վերաբերյալ կետերը՝ Ապաստանի և փախստականների մասին ՀՀ օրենքում։

Անգլերենի վեցամսյա դասընթացներ, մասնակցում են նորաստեղծ Աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի աշխատակիցները՝ գործառույթի իրականացումը նկարագրող ուղեցույցի շրջանակում անգլերենով սահուն հաղորդակցվելու նպատակով։

Քաղաքացու սպասարկման հմտություններ, մասնակցել են Աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի աշխատակիցները։ Բացի տեսական նյութից մշակվել են նաև սպասարկման և հաղորդակցության ընթացակարգեր։

Առաջիկայում կմեկնարկի ռուսերենի երկամսյա դասընթացը՝ Աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի աշխատակիցների համար՝ գործառույթի իրականացումը նկարագրող ուղեցույցի շրջանակում ռուսերենով սահուն հաղորդակցվելու նպատակով։

Դասընթացները կազմակերպվել են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացված Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագրի, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» եռամյա տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Ալբոմ
Ըստ թեգերի