Հարգելի՛ գործատուներ
Եթե դուք մինչև 31․12․2021թ․ հասցրել եք դիմել և ստանալ օտարերկրացի աշխատող ներգրավելու թույլտվություն, սակայն չեք հասցրել ներկայացնել օտարերկրացու համար աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման դիմում, ապա անհրաժեշտ է․
Քայլ 1․ Գրանցվել https://workpermit.am հարթակում (Գրանցման ընթացակարգը տե՛ս «Հարթակից օգտվողի ուղեցույցում»),
Քայլ 2․ Հարթակ մուտք գործելուց հետո բացել հիմնական մենյուն և ընտրել «Գործող կարգավիճակներ» տողը,
Քայլ 3. Բացված պատուհանում սեղմել «Ավելացնել նոր աշխատանք» կոճակը և լրացնել դիմումի դաշտերը.
-
Աշխատատեղի և (կամ) պաշտոնի անվանումը,
-
Պաշտոնի կոդը` ըստ պաշտոնների դասակարգչի (յոթանիշ կոդը),
-
Աշխատանքային պայմանագրի գործողության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը),
-
շխատանքային պայմանագրի գործողության ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը),
-
Աշխատանքի թույլտվության տրամադրման ամսաթիվը,
-
Աշխատանքի թույլտվության համարը,
-
Աշխատանքի թույլտվության լուսապատճենը։
Դիմումի դաշտերը լրացնելուց հետո սեղմել «Հաստատել» կոճակը և բացված էջում լրացնել օտարերկրացու տվյալները.
-
Եթե օտարերկրացին ունի ՀԾՀ, լրացրե՛ք այդ դաշտը և սեղմեք «Հաստատել» կոճակը։ Եթե օտարերկրացին դեռևս չունի ՀԾՀ, ապաակտիվացրեք «Ունի ՀԾՀ» դաշտում առկա նշումը։
-
Եթե օտարերկրացին ունի ՀԾՀ, Հարթակը ինքնաշխատ կլրացնի հետևյալ դաշտերը.
-
Օտարերկրացու անունը հայատառ,
-
Օտարերկրացու ազգանունը հայատառ,
-
Հայրանունը հայատառ,
-
Օտարերկրացու անունը լատինատառ,
-
Օտարերկրացու ազգանունը լատինատառ,
-
Հայրանունը լատինատառ,
-
Ծննդյան օր, ամիս, տարի,
-
Սեռը։
-
-
Եթե օտարերկրացին չունի ՀԾՀ, Կետ 2-ում բերված դաշտերը անհրաժեշտ է մուտքագրել՝ համաձայն անձնագրի և անձնագրի նոտարական կարգով հաստատված թարգմանության։
-
Վերբեռնել Օտարերկրացու անձնագրի լուսապատճենը,
-
Նշել օտարերկրացու քաղաքացիության երկիրը և մշտական բնակության երկիրը։ Եթե մշտական բնակության երկիրը չի տարբերվում քաղաքացիության երկրից, երկու դաշտում էլ անհրաժեշտ է կատարել նույն նշումը։
-
Լրացնել Օտարերկրացու հասցեն մշտական բնակության երկրում։
-
Ընտրել Օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մակարդակը,
-
Վերբեռնել Օտարերկրացու հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը, եթե օտարերկրացու հետ դեռևս չի կնքվել աշխատանքային պայմանագիր, լրացնել, հաստատել և վերբեռնել «Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին պարտավորագիրը»՝ ձևանմուշը հասանելի է Հարթակի գլխավոր էջին։
-
Մուտքագրել օտարերկրացու անձնագրի սերիան և համարը, անձնագրի տրամադրման ամսաթիվը և վավերականության ամսաթիվը,
-
Լրացնել օտարերկրացու գործող էլ.փոստի հասցե․ սույն էլ.փոստի հասցեի հիմքով Հարթակը կգեներացնի օտարերկրացու օգտահաշիվը Հարթակում, որի անհրաժեշտությունը և գործառնական նշանակությունները տե՛ս «Հարթակից օգտվողի ուղեցույցում»։
-
Ընտրել «Ստանալ կացության կարգավիճակ» տարբերակը,
-
Վերբեռնել Պետական տուրքը վճարելու մասին անդորագրի լուսապատճենը և օտարերկրացու լուսանկարը։
-
Սեղմել «Հաստատել» կոճակը։