Վ. Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» 2020 1-2, Մաս Բ, «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»

Հրապարակված է հուն 17, 20

Միգրացիան թվերով վերլուծական տեղեկագիր պարբերականը մշակվում և հրապարակվում է Միգրացիոն ծառայության պետի 2019թ. մայիսի 15-ի N 20-Ա հրամանի համաձայն։ Տեղեկագիրը կազմված է երեք մասերից՝ «Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները», «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում», «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։

Պարբերականի այս համարում ամփոփվել են 2019թ. ընթացքում Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրներում որպես անօրինական գտնվող հայտնաբերված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը, ԵՄ անդամ պետությունների համապատասխան մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների վերադարձնելու վերբերյալ ընդունված որոշումների և փաստացի վերադարձվածների թվերը, նշված ցուցանիշների դինամիկան 2009-2018թթ. տասնամյակում։ 

բեռնել

Վ. Մաթևոսյան, «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» 2020 1-1, Մաս Ա, «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում»

Հրապարակված է մայ 12, 20

Միգրացիան թվերով վերլուծական տեղեկագիր պարբերականը մշակվում և հրապարակվում է Միգրացիոն ծառայության պետի 2019թ. մայիսի 15-ի N 20-Ա հրամանի համաձայն։ Տեղեկագիրը կազմված է երեք մասերից՝ «Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները», «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում», «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»։ Վերլուծական տեղեկագրի այս համարում ամփոփվել են 2019թ. ընթացքում Եվրոպական միության և Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության երկրներում միջազգային պաշտպանություն հայցած և տարեվերջի դրությամբ ապաստան հայցող հանդիսացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը, ապաստանի ցուցանիշների դինամիկան 2010-2019թթ., ինչպես նաև ապաստանի հայցերի վերաբերյալ լիազորված մարմինների (առաջին ատյանների) և վերջնական որոշում կայացնող մարմինների կողմից ընդունված որոշումները և դրանց թվի դինամիկան։

բեռնել

ԿԱՅԱՑԱՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԹԵՄԱՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

Հրապարակված է փետ 17, 20

«Միգրացիա և ժողովրդագրություն» խորագրով ձմեռային դպրոցը, կազմակերպված Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից, անցկացվեց Ծաղկաձորում:

Եռօրյա միջոցառմանը մասնակցեցին միգրացիայի և ժողովրդագրության ոլորտով հետաքրքրված տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի, պատմության և քաղաքագիտության ֆակուլտետներից 25 ուսանողներ և շրջանավարտներ, ֆակուլտետների անդամներ:

Մասնակիցներին ողջունեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով միգրացիան՝ որպես ժողովրդագրության մեխանիկական բաղադրիչ։

2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հրապարակված է փետ 05, 20

Հրապարակում ենք 2019 թվականի սահմանահատումների ամփոփ վիճակագրությունը։

Միգրացիոն մնացորդը այս անգամ ևս դրական է. 10 506:

Սահմանահատումների վիճակագրությունը միգրացիոն իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշներից մեկն է։

Ցուցանիշները՝ ըստ փոխադրամիջոցների, հասանելի են հետևյալ հղում՝

ՀՀ-ՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ 2019Թ. ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

Հրապարակված է փետ 05, 20

Հրապարակում ենք ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների թիվը 2019թ. վերջի դրությամբ։

Հասանելի է այստեղ՝ 

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀԱՐՑԵՐ՝ ԲՈՒՆ TV-ՈՒՄ

Հրապարակված է նոյ 11, 19

Այսօր ժամը 19:00-ին Բուն TV-ում կկայանա հերթական հանդիպում-քննարկումը միգրացիոն թեմատիկայով՝ «Մարդկանց հոսքերի կառավարում և ժողովրդագրական մարտահրավերներ»։

Բանախոսներն են Կովկասյան Ինստիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանը և Միգրացիայի և աշխատաշուկայի ոլորտի փորձագետ Վարդան Գևորգյանը։

Քննարկվելու է. արդյո՞ք դեպի Հայաստան մարդկանց հոսքերի կառավարումը կարող է օգնել հաղթահարելու մեր հասարակության առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերը:

Այս հարցին պատասխանելու համար բանախոսները կներկայացնեն ներկայիս միգրացիոն և ժողովրդագրական միտումները և հեռանկարները, դրանց կառավարման ուղղությամբ տարվող քաղաքականությունը և դրա հնարավոր այլընտրանքները:

 

Մանրամասն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ՝ ՀՕԳՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԲ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Հրապարակված է նոյ 07, 19

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկա գտնվեց Համաշխարհային բանկի "Աշխատել Հայաստանի ավելի լավ ապագայի ապահովման համար. աշխատաշուկայի դինամիկայի վերլուծություն" աշխատաշուկայի ախտորոշիչ ուսումնասիրության և միգրացիային նվիրված "Աշխատուժի միջազգային շարժունության ավելի լավ ընկալում" շրջանակային փաստաթղթի ներկայացմանը:

Հետազոտությունների ներկայացումից հետո տեղի ունեցավ աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և զբաղվածության թիմի հետ, որի ղեկավարը՝ սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտի ավագ տնտեսագետ Մադդալենա Հոնորատին, ներկայացրեց հաջորդ հետազոտության համար նախատեսվող աշխատանքները։

ՄԾ պետ Ա. Ղազարյանը շեշտադրեց առաջնահերությունները միգրացիոն քաղաքանության համատեքստում՝ անդրադառնալով սեզոնային ախատանքային միգրանտների կողմից իրականացվող դրամական փոխանցումներին։ «Առաջիկայում մի ծրագիր ենք իրականացնելու ԵՄ ֆինանսական օժանդակությամբ՝ 1+1 սկզբունքով, որի գաղափարը աշխատանքային միգրանտի ֆինանսական միջոցները կրկնապատկելն ու այն ներդրումային նպատակների ուղղելն է»,-ասաց Ղազարյանը՝ առաջարկելով նմանօրինակ այլ մեխանիզմների մշակում՝ համայնքների զարգացման տրամաբանությամբ։

Ավագ տնտեսագետ Սունհվա Յին, մեջբերով համանման երկրների միջազգային փորձեր, խոստացավ առաջարկների փաթեթ մշակել և ներկայացնել համատեղ քննարկման։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ընդգծեց մեծ գործատուների պակասը Հայաստանում և դրանից բխող դժվարությունները աշխատաշուկայում։

ԱՄԵՆ ԻՆՉ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ՀԱՆՁՆՎԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

Հրապարակված է նոյ 04, 19

Տեսանյութը պատմում է.

  • Թե ինչ է նշանակում Մարդու ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը,
  • Ինչպե՞ս են անդրադարձել միգրացիոն քաղաքականության խստացումները հայերի վրա,
  • Ի՞նչ հիմքերով ՀՀ քաղաքացին կարող է ապաստան ստանալ Եվրոպայում, ինչքա՞ն է դրա հավանականությունը,
  • Եվրոպան ու այնտեղ բարեկեցիկ բնակվելու հնարավորությունները՝ հայերի աչքերով,
  • Հայաստանը ու երկրում տիրող իրավիճակը՝ Եվրոպայի իշխանությունների տեսանկյունից,
  • Բուժման նպատակով մեկնող քաղաքացիների «ճակատագիրը»,
  • Օրինական պաշտպանության ձևերը Գերմանիայում,  Եվրոպա. Կյանքը «ճամբարում»,
  • Այն մասին, որ 100 «հանձնվողներից» 93-ին չի հաջղվել ստանալ ապաստան,
  • Ինչպե՞ս ՀՀ քաղաքացին դառնում անօրինական միգրանտ Եվրոպայում,
  • Ինչո՞ւ, ե՞րբ և ինչպե՞ս են հարկադրաբար վերադարձվում մեր քաղաքացիները։

Տեսանյութը ներառում է նաև հարցում այն մասին, թե արդյոք մեր քաղաքացիներն ունեն ծանոթ-բարեկամներ, որ «հանձնվել» են Եվրոպայում։

Հաղորդման հյուրը ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանն է։

ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Հրապարակված է հոկ 31, 19

Լրագրողներ, բաց մի՛ թողեք հնարավորությունը։

Միգրացիոն ոլորտում պատրաստված ձեր նյութերը ուղարկեք և մասնակցեք «Ճամպրուկ 2019» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը։

Կարդալ ավելին

ԵՄ անդամ երկրներում 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակվել է 65,852 վավեր կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացի։

Հրապարակված է հոկ 30, 19

Նրանց մեծ մասը` 95.6%, ունեցել են 12 ամիս և ավելի վավերականությամբ կացության կարգավիճակներ,  3.7%-ը` 6-11 ամիս և  0.7%-ը՝ 3-5 ամիս։
________________

Եվրոպայում օրինական բնակվող մեր հայրենակիցների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կգտնեք՝  «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագրի» Գ մասում, որը կհրապարակվի առաջիկայում։